Амо Сагян

Թող ոչ ոքի չկանչեն

Ինձ խաբեցին ամենուր,
Խաբեությամբ խաչեցին։
Ձեռքիս խաչբուռը առան
Ու վրաս խաչ քաշեցին։
- Քոնն է աշխարհն,- ասացին,
Տանս քարերը տարան...
- Տուն ունեցար՝ տանդ մեջ
Բույն կդնի սատանան։
Կապանքներ են ավելորդ
Տան գերանն ու պատը ճաք,
Կյանքդ պիտի ծվարի
Հրեշտակի թեւի տակ։
Եթե մերն ես ու մեզ հետ,
Անմեղներից անմեղն ես,
Կռիվ եղավ՝ կգնաս,
Մեր փոխարեն կմեռնես։
Անմահ զինվոր կդառնաս
Երկնքի կեռ հոնքի տակ,
Մենք ծաղիկներ կբերենք,
Կփռենք քո ոտքի տակ։
Մենք կապրենք քո փոխարեն,
Առավոտից մինչեւ մութ
Ճառ ու կոչով կսիրենք
Հայրենիք ու ժողովուրդ։
Ի՞նչ է ծառը քո բակի,
Ծառն ինչի՞դ է հարկավոր...
Երբ կամեցար, կնստես
Անտառների թագավոր։
Քոնն են ծովերը բոլոր,
Օվկիանոսները անգամ...
Ի՞նչ է աղոթքն աղբյուրիդ,
Որ խոնարհվում ես այդքան...
Առան աղբյուրն էլ մի օր,
Մոտիկ քաղաքը տարան...
Որ երեսը չթրջի,
Երես չառնի սատանան։
Քո ձեռքերով կցանես,
Շունչ կքաշես մեր կանչով,
Մեր աչքերով կտեսնես,
Կլսես մեր ականջով։
Մեր ուղեղով կդատես
Ու կխոսես մեր լեզվով
Եվ կզգաս, որ մշտապես
Պինդ ու ուժեղ ես մեզնով։
Հոգուս վրա նախ քիչ-քիչ
Սունկ ու մամուռ աճեցին...
Հետո եկան ու ցամաք
Գաղափարներ դաջեցին։
Եվ մտքերիս մեջ հանկարծ
Կասկածանքներ ծլեցին...
Գլխի ընկա, որ արդեն
Ինձ էլ ինձնից խլեցին։
Չիմացա, թե ով եմ ես
Ու որտեղից եմ գալիս,
Ում կամքով եմ ծիծաղում
Եվ ում վրա եմ լալիս...
Անցած հազար անկումից,
Հազար ցավի դիմացած,
Հեռանում եմ աշխարհից՝
Աշխարհից բան չիմացած...
Թող ոչ ոքի չկանչեն
Ճանապարհներն իմ անցած։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Маскарад - Романc
Арам Хачатрян

Маскарад - Романc

Грустное возвращение (никто не ждет)
Грустное возвращение (никто не ждет)
Играть онлайн