Аветик Исаакян

Տիեզերական զանգ

Եվ ես ապատում և անապատում
Լուռ թափառում եմ` հոգիս ծանրացած
Անլույծ խոհերով, վշտով անպատում
Եվ տենչանքներով տիեզերատարած:
Եվ հանկարծորեն` պարզ ու աննսեմ,
Ես իսկ զգում եմ, տեսնում եմ ահա –
Տիեզերքը ողջ – մի մեծ, անհուն զանգ,
Եվ հոգիս – նրա լեզվակը վսեմ:

Եվ հրաշքներով, վեհ լռության մեջ
Տիեզերքն անծիր` ղողանջում է խոր
Երգն անհունության, և հավերժության,
Եվ ճշմարտության, և գեղեցկության:
Եվ ղողանջում է տիեզերքն ամեն –
Եվ իմ հոգումն է, իմ ոգին է այն,
Որ ղողանջում է – ես մարգարե եմ …

Եվ ահա այնտեղ ամբոխն է ծփում
Ծանր ու թանձը` օվկիանի նման.
Եվ գո՛րշ, հարթ է նա – զանգված մի հսկա:
Եվ հոգուս խորքից բարբառ եմ լսում –
Ղողանջը զանգի տիեզերական:
Եվ դեպի ամբոխն իջնում եմ ահա
Նո՛ր կտակներով, նո՛ր պատգամներով.
Դեպ նրա հոգին գահավիժում եմ`
Նրան խայթելու, և քարոզելու,
Ե՛վ արտասվելու, և՛ այրըվելու…

1899
Ալեքսանդրապոլ

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ноктюрн
Эдуард Багдасарян

Ноктюрн

Комитас. апрель 1915 г.
Комитас. апрель 1915 г.
Играть онлайн