Аветик Исаакян
մեր սպանված դիցուհին
‹‹Մեռնեի, Սևանը չորացած չտեսնեի …››
Մեր հայրենի սեգ լեռների
Կանաչ գրկում անուշաբույր
Սպանեցին, հոշոտեցին
Մեր ոսկեհեր, կապուտաչյա
Գեղեցկուհուն հոգեհատոր:
Ավա˜ղ, էլ չենք տեսնելու մենք
Չքնաղ դեմքը աստղաժպիտ
Մեր նազելի գեղեցկուհու.
Ավա˜ղ, էլ չենք լսելու մենք
Ձայնը քաղցր, լուսակարկաչ
Մեր սիրելի գեղեցկուհու:
Եվ երբ մի օր գնանք այցի
Գեղեցկուհուն մեր նազելի
Սեգ լեռների կանաչ գրկում,
Ուր մորթեցին, հոշոտեցին
Մեր սիրուհուն հոգեհատոր,
Պիտ կուրանան աչքերը մեր,
Երբ փոխարեն մեր դիցուհու
Կապուտաչյա, լուսակարկաչ,
Տեսնենք ժայռեր, ծերպեր մթին`
Կարիճների, օձերի բույն
Մեր հայրենի սեգ լեռների
Հրատոչոր, մեռած գրկում:
1948
Նոր Բայազետ
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Эдуард Багдасарян
Ноктюрн
Выслеживание безвинных голубей
Играть онлайн