Аветик Исаакян

Հուրհրում էր արևն ուրախ

Հուրհրում էր արևն ուրախ,
Գետն էր գնում քաղցրակարկաչ.
Չորս դիս` գարնան կարմիր ծիծաղ,
Վարդեր կարմիր, կարմիր կակաչ:

Արտույտն երգով ճախրում էր վեր.
Արոտներում` խրխինջ ու կանչ.
Չորս դիս` գարնան կանանչ թևեր,
Կանանչ հովեր, ծո˜վեր կանանչ:

Մեր մանկական ճիչն էր թնդում
Դաշտերի մեջ ցողաթաթախ.
Խայտում էինք զմրուխտ գետում, -
Եվ զնգում էր արևն ուրախ …

1930, Փարիզ

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Спартак - Адажио
Арам Хачатрян

Спартак - Адажио