Аветик Исаакян

Գևորգ Կառվարենցին, 1924թ․, մարտի 22, Վենետիկ

Սիրելի պարոն Գևորգ կառվարենց.
Մեծ շնորհակալությամբ ստացա ձեր գրքույկը` «Գերեզմանի ծաղիկներ» որ պատվել էիք ինձ` ուղարկելով այն:
Ուշադիր` մի-երկու անգամ կարդացի, և թուլյ եմ տալիս ինձ իմ համեստ կարծիքը ասելու:
Ձեր տեքնիկը, արվեստը, ձևը շատ լավ է, նուրբ է ու նոր. Հանգերը ավելի քան ճոխ են, և այս առավելությունը հաճախ թերություն է:
Պոեզներիդ մեջ կան հայտ բերած քնքուշ, խորունկ ապրումներ, ոչ այս – աշխարհից:
Եվ կուզենայի, որ ավելի մտերիմ զգայիք Ձեզ կյանքին և նրա գեղեցկություններին, արևին ու լույսին, աղջկան և սիրո լիրիկ վշտերին:
Ուրիշ անգամներ Պոլսի թերթերի մեջ հանդիպել եմ Ձեր անունով` ուրիշ ծաղիկներ, ավելի բուրիչ, ինչպես պ. Թեոդիկի տարեցույցի մեջ եղածը. –
Վայ մեզ կերտող, վայ մեզ կոտրող բրուտին:
Թող բանաստեղծության Աստվածը Ձեզ ավելի ներշնչումներ տա: Դուք դեռ երիտասարդ եք, և կյանքը Ձեր առջև - չհնձված արտ:


Լավագույն բարևներով,
մնամ Ձեր`
Ավետիք Իսահակյան

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

Закат над Ялтой
Закат над Ялтой
Играть онлайн