Аветик Исаакян

Անհայտ ծովերի լազվարթ ափերում

Անհայտ ծովերի լազվարթ ափերում
Լուսեղեն մի բախտ միշտ կանչում է ինձ. –
Ես դեգերեցի մոտիկն ու հեռուն,
Չըգտա նրան, որ կանչում է ինձ:

Բայց հոգիս չունի ոչ մի հանգրվան,
Նորից թովում է ինձ ոսկե հեռուն, -
Զմրուխտ երազնե՛ր, - անհաս հավիտյան,
Զմրուխտ հեքիաթնե՛ր, ձեզ չեմ հավատում…

Եվ հոգիս հոգնած նիրհում է հիմա,
Մի՛ արթնացրու, երազում է նա…

1909

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Вагаршапат
Комитас

Вагаршапат

Лошади - Люди
Лошади - Люди
Играть онлайн