Армине Мурадян

Մի՛ քնիր

Մի՛ քնիր,

արի՛ այսօր փոխադարձաբար

քարկոծենք իրար,

մեղադրենք իրար

չճանաչելու,

չլսելու,

չսպասելու

ու չհանդիպումների համար,

փնտրենք բառեր ճենճոտ,

օգտագործվելուց մաշված,

ստանդարտ,

միապաղաղ ածականներ փնտրենք

ու շպրտենք իրար վրա։

Հետո, ըստ կանոնի,

անցնենք հաջորդ աշխարհ

և մեղադրենք Աստծուն,

ժամացույցին,

կյանքին,

սատանային

ու վերջապես իրար՝

մեր անպատեհ չհանդիպման համար…

Մի՛ քնիր,

որ գոնե ցուրտ գիշերում ես իմը մնամ

ու չկտրեմ-անցնեմ

մյուս ծայրը պատրանքի,

չէ՞ որ թերթիկ չունեմ տեղաշարժման

արդեն շա՜տ վաղուց՝

դեռ անվարակ օրերից

ե՛ս չունեմ քեզ մոտ գալու

գեթ մեկ գիտակից պատճառ,

իսկ անգիտակից՝ ինչքա՜ն ասես։

Մի՛ քնիր,

Մատներս թող հրեն սիրտդ ինձնից

ու ես կոտրեմ դալար ճյուղը ձեռքիդ՝

կենաց ծառը մեր…

հետո տերևաթափվեմ աչքերումդ,

որ միշտ զգաս շրշյունս հոգուդ մեջ…

Մի՛ քնիր,

ասա՛ ինձ,

աշխարհն էլ ի՞նչ կարող է,

էլ ի՞նչ պիտի հորինի

մեր չհանդիպումներն

արդարացնելու համար…

Երբ անցնի այս ամենը

ու մարդիկ նետվեն փողոց,

գրկեն իրար իրապես,

ու համբուրվեն տարփալից,

ու մերկանան արևին ի տես,

սիրածին ի պահ՝

ես ու դու,

դու ու ես,

մենք

ի՞նչ,

էլ ի՞նչ պիտի հորինենք

իրար չհանդիպելու համար։

Չէ՜, չէ՜ քնի՛ր ուշ է արդեն

միայն վրադ ծածկի՛ր,

չմրսես,

ասում են՝ կորոնավիրուս է…

(գրկում եմ թոքերդ):

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind

Объединенные Луны
Объединенные Луны
Играть онлайн