Ануш Тасалян
Գաղտնիքը
Օրը բացվեց, լուսացավ,
Փոքրիկ Արան արթնացավ։
Լվացվեց ու թռչկոտեց,
Նախաճաշեց, հագնվեց։
Ուրախ մուլտֆիլմ էր նայում,
Մեկ էլ հանկարծ բղավեց․-
-Պապի՛կ, պապի՛կ, դու գիտե՞ս՝
Մի մեծ գաղտնիք ունենք մենք։
-Ո՞րն է գաղտիքը, Արա՛,-
Ասաց ապշած պապիկը։
-Նայի՛ր, պապի՛կ, երկնքին,
Դու հիշո՞ւմ ես, մենք երեկ
Գնդակով ենք դուրս եկել։
Պապը գրկեց թոռնիկին
Ու մոտեցավ բաց շեմին․
-Այո՛, հիշում եմ, Արա՛,
Ո՞րն է գաղտնիքը սրա։
-Պապի՛կ, ախր, լա՛վ նայիր,
Դեղին գնդակս երեկ
Շա՜տ ուժեղ ենք գլորել,
Ու երկնքում հիմա նա
Կլոր կրակ է դարձել։
1
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Арно Бабаджанян
Mечты
Осень в деревне
Играть онлайн