Анна Бабуджян

Մտորումներ

Ու թափառումները մի օր կգտնեն իրենց հասցեատերերին, երկինքը վառ արշալույսներ կծնի, ծաղիկները կծաղկեն`հանց երջանկության աչուկներ, սեր կբուրի ամեն թուփ ու ծառից։ Անձրևն ու արևը կհամբուրվեն, ու իսկույն ծիածան կծնվի։ Երկինքը կշառագունի ամոթխած աղջնակի նման, երեկոն վարդագույն թևերը կփռի օրվա վրա։ Ես կխնդրեմ օրվան, որ մի քիչ երկարի, որ թափառումները կարողանան երկար փաթաթվել կարոտներին։ Օրը կվերջանա ու կսկսվի աստղազարդ երկնքի շուրջպարը, այնտեղ այնքա՜ն աստղեր կան, որ եթե համախմբվեն արևն իսկույն կկուրանա... Քո աստղերն էլ ցիրուցան եղան աշխարհով մեկ ու դարձան մարմրող ճրագներ։ Երանի կարողանայիր համատեղել այդ ճրագները, որ քո լույսը բռնկվեր... Եկեք բոլորս համատեղենք մեր մարմրող ճրագները, որ հայ ազգի լույսը պայծառ շողա...

21.02.2024

ԱԽՈՒՐՅԱՆ

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind

Осеннее утро
Осеннее утро
Играть онлайн