Александр Цатурян
Մուսա
Դարձյալ նո՜ր երազ և նո՜ր ցնորքներ…
Ահա հրճվում է իմ մատաղ հոգին.
Շտապի՛ր, ո՛վ Մուսա, քո սըրբանվեր
Համբույրը դրոշմել երգչիս շրթունքին։
Շտապի՛ր… ժըպիտըդ այրող, կախարդիչ
Թո՛ղ վառե սիրտըդ հըրով սրբազան,
Թո՛ղ ոգի շնչե հայացքըդ դյութիչ.
Ես կամիմ երգել հրաշքներ գարնան…
Թո՛ղ որպես անուշ զեփյուռ քաղցրաշունչ,
Քո թովիչ ձայնը հնչե ականջիս
Ե՛վ հուսո տաղեր, և՛ սիրո մրմունջ,
Ես կամիմ երգել տենչանքը սրտիս։
Ես կամիմ երգել անվերջ քաղցրություն
Մի նոր, ոսկեհույս և խաղաղ կյանքի.
Ես կամիմ երգել սիրո սրբություն
Եվ վսեմ փայլը անկեղծ վաստակի։
Ես կամիմ երգել, երգել հարատև,
Որպես թռչունը ազատ եթերում.
Օ՜, շտապի՛ր, Մուսա՛, թռի՛ր սրաթև.
Քանի երազըս չի ցնդել օդում…
1888, 9 փետրվարի
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Лазарос Сарьян
Симфонические образы
Темно-зеленая картина
Играть онлайн
Поддержите нас! Покупайте наши товары, созданные на основе произведений искусства, в нашем онлайн-магазине.
Магнит
Гора Сипан с острова Ктуц
КУПИТЕ СЕЙЧАС
Открытка
Иван Айвазовский
КУПИТЕ СЕЙЧАС
Открытка
Аршил Горки
КУПИТЕ СЕЙЧАС
Брошь
Гора Сипан с острова Ктуц
КУПИТЕ СЕЙЧАС
Пазл
Вардананк
КУПИТЕ СЕЙЧАС
Игра
Арт-Монополия
КУПИТЕ СЕЙЧАС
Игра
Морской бой в стиле Айвазовского
КУПИТЕ СЕЙЧАС
Брошь
Стремление
КУПИТЕ СЕЙЧАС