Александр Цатурян

Կյանքի խաղը

Կյանքի խաղ էր պատահեցանք,
Մըտերմացանք մենք իսկույն.
Ե՛վ սիրեցինք, և՛ հիացանք,
Օրեր տեսանք վարդագո՜ւյն...

Կյանքի խաղ է բաժնվում ենք,
Զո՜ւր են և՛ վիշտ, և լալիք...
է՛հ, սիրելի՛ս, միայն մենք չենք
Կյանքի ձեռքին խաղալիք...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Вагаршапат
Комитас

Вагаршапат