Александр Ширванзаде

Մարտի և ապրիլի վեճը

Եղանակը բավական մեղմ է, երկինքը պարզ։

Ցերեկվա տասը ժամն է։

Կոջորի կողմից Մամա-Դավիթ լեռան բարձունքի վրա երևում է մի երիտասարդ ֆռանտ։ Հագած է նա կանաչ ֆրակ, դեղնագույն ցիլինդր, սև փողկապ` ծիծեռնակի թևերից։ Նրա երկայն մազերը դեկադենտական հյուսվածքով ընկնում են ուսերի վրա ոլոր-մոլոր, ինչպես մակարոն, և կիսով չափ ծածկում բարակ պարանոցը։

Դեմուդեմ, լեռան ստորոտից, հևալով ու տնքտնքալով բարձրանում է մի տարիքավոր պարոն։ Հագած է նա մի լայն, մաշված մուշտակ, որի գույնն անհնարին է որոշել, լայնեզր գլխարկ, խոշոր կրկնակոշիկներ։ Մազերը շատ էլ երկար չեն, բայց կեղտոտ են, գզգզված, եղունգներն երկայն և նույնպես կեղտոտ։ Տեսնողը կարող է կարծել, որ նա կամ հայ լրագրի աշխատակից է և թունդ արմատական, կամ գոմեոպատ, կամ թափառաշրջիկ հայ դերասան։ Նրա հագուստը թրջված է, պարզ է, որ նոր է անձրևի տակ եղել։

Պարոնը և երիտասարդը մոտենում են միմյանց։

Պատիվ ունիմ ներկայանալ, Մարտ Տմարդյանց, ասում է պարոնը։

Աա, պառավ գայլ, բարով, պատասխանում է ֆրակավոր

երիտասարդը, Ապրիլ Կենցաղյան, ձեր հաջորդը և դատավորը։

Մարտ:Դատավո՞րը։
Ապրիլ:Այո՛, պարոն, շտապիր զեկուցանել ի՞նչ կա, ի՞նչ չկա այդ փոսում։ (Ցույց է տալիս ներքև տարածված քաղաքը)։
Մարտ:Ամեն ինչ կարգին է ձերդ պայծառափայլություն։ Քաղաքային խորհուրդը շարունակում է ջուր ծեծել։ Մամուլի սակավարինությունը սաստկացել է, հիմա ափիոն է ընդունում գիշերները քնելու համար։ «Իվերիա» շարունակում է հայերին ատել։ Հայերը շարունակում են նրան ապացուցանել, որ երկու անգամ երկու տանձի կոթ չէ։
Ապրիլ:(Խրոխտ) Իսկ դո՞ւ ինչ արիր։
Մարտ:(Շփոթվելով ու քթի ծլլոցը սրբելով)։ Ե՞ս... ես էլ արի, ձերդ պայծառափայլություն, ինչ որ կարող էի անել։
Ապրիլ:(Բարկանալով)։ Գլուխդ քարերին տվեցիր, որ արիր։ Հիմար, արբշիռ, գիտեմ ինչեր ես արել: Դաշն կապելով այդ փետրվար անունով քավթառի հետ, տակնուվրա արիր ամբողջ քաղաքը։ Գնա տես, գրասեղանս լցվել է բողոքագրերով։ Ամենքը գանգատվում են քո դեմ, մանավանդ Վերայի և Օրթաճալի այգետերերը...
Մարտ:Սուտ են ասում, ձերդ պայծառափայլություն, այդ թիֆլիսցիները շատ կլյաուզնիկներն են, ամեն բանից գանգատվում են։ Զրպարտիչներ են և ամեն մեղք ինձ վրա են գցում։ Ես իմ իրավունքների սահմանից չեմ անցել:
Ապրիլ:Անցել ես անիրավ, շատ ես անցել։ Դու չէի՞ր, որ ամեն օր հարբում էիր, սրա ու նրա լուսամուտները, դռներն ու կտուրները փշրում, այգիները քարուքանդ անում, սայլերը շուռ տալիս, վիվեսկաները ջարդուփշուր անում...
Մարտ:Օրամեջ եմ հարբել...
Ապրիլ:Այո, որովհետև մի օր հարբելով, մյուս օրը С похмелья ուժ չունեիր նորեն հարբելու ու դեմքդ թթվեցնում էիր։ Ասա, անիծյալ, պառավի այծերից քանի՞սն ես կոտորել։
Մարտ:(Գլուխը կրծքին թեքելով)։ Բոլորը։
Ապրիլ:(Բարակ ձեռնափայտը բարձրացնելով)։ Ա՜յ դու ճպռոտ շուն, քոսոտ կատու, Ասորեստանի մուկ, Բաղեշի բաղլինջ,

զուր չեն ամենքը քեզանից զզվում ու անհամբեր սպասում ինձ, որ գամ ու քեզ մի լավ քոթկեմ... դե կեր, անիծյալ աղվես... (Ծեծում է)։

Մարտ:(Մեջքը բռնելով)։ Այ, այ, հերիք է, լավ, գնում եմ...
Ապրիլ:(Շարունակ զարկելով)։ Կաց, մի լավ դնգսեմ, հետո կորիր: Այո՛, այո՛, բոլորը գանգատվում են քեզ վրա. բոլորին զզվեցրել ես...
Մարտ:(Հանկարծ խրոխտանալով, աչքերը պսպղեցնում է)։ Պոժալստա, շատ էլ համը մի՛ տանիր։ Դու ով ես, որ պարծենում ես։ Այո, դու ով ես, որ ես քեզ Ձերդ Պայծառափայլություն ասացի, կարծում ես վախենալո՞ւց։ Եղուկ... Ուզում էի քեզ պատիվ անել, չհասկացար։ Որ տեղն եկավ, ես էլ իմը կանեմ, դու ինձանից ավելի վնասակար ես ու ավելի զզվելի... Բա՛ս...
Ապրիլ:Այդ ի՞նչպես, անիծյալ, ի՞նչպես ես հանգգնում... (Ուզում է զարկել ճիպոտով
Մարտ:(Ճիպոտը խլելով, կոտրում է ու դեն գցում): Լսիր, եթե մարդ ես։ Դու չէի՞ր, որ անցյալ տարի մի աղջկա խելքից հանեցիր այնպես, որ խեղճն իրան գցեց Քուռ գետն ու խեղդվեց։ Դու չէի՞ր, որ այն գիմնազիստին սիրահարեցնել տվեցիր երեսունհինգ տարեկան կնկա վրա ու ստիպեցիր հարբեցողություն անել։ Դու չէի՞ր, որ միայն հինգ օրվա մեջ յոթ ընտանիք քայքայեցիր այս փոսում (ցույց է տալիս քաղաքը), մարդկանց սիրահարեցնելով շանսոնետկաների վրա, իսկ կանանց գցելով եկվոր դերասանների գիրկը: Անիծյա՜լ, ես քո չափ հանցանքներ գործե՞լ եմ երբևէ։
Ապրիլ:Զրպարտում ես, քավթառ շուն, այդ օրիորդին, գիմնազիստներին և մյուսներին խելքից հանողը ես չէի, այլ Բանաստեղծությունը, Թատրոնն ու Երգեցողությունը...
Մարտ:Գնա դեն, է՛, դուք բոլորդ միմյանց արժեք, մանավանդ այդ Բանաստեղծությունը, որի հետ դուք միշտ սիլի-բիլի եք անում։ Սպասիր գնամ Ահեղ Դատաստանին բացատրեմ բոլորը, որ ամենքիդ էլ աքսորի Իրկուտսկ...
Ապրիլ:Ոչ ոք չի կարող մեզ աքսորել Իրկուտսկ, անիծյալ... Դա քո տեղն է։

Մարտ:Կաքսորեն վերջի վերջո, չարագործներ, կաքսորեն։ Դրա ռեխին մտիկ արեք, պաժալուստա, հագել է կանաչ ֆրակն ու եկել։ Գիտենք չար մտքերդ, ճանաչում ենք։ Տեսնենք այս տարի քանիսին պիտի թունավորես ու սպանես քո քնքուշ սիրային երգերով... Դոն-Ժուան։

Ապրիլ:Սուտ ես ասում, ես վաղուց զզվել եմ սիրո երգ երգելուց, վաղուց ձանձրացել եմ կանանցից։
Մարտ:Սուտ ես ասում, խորամանկ օձ, դու ամեն տարի լիզում ես Վեներայի ոտները, կրքոտ, վավաշոտ ստրուկ...
Ապրիլ:(Կատաղելով): Այ դու քոսոտ շուն, դեռ շա՞տ պիտի հաչես, հերիք չէ՞... (Հարձակվում է ծեծելու)։
Մարտ:Ծեծիր, բայց տեղը եկել է, պիտի ճշմարտությունն ասեմ։ Թողնենք մի կողմ քո սիրային թույնը, որ յոթանասուն տարեկան պառավներին էլ վարակում է։ Քո մյուս արարքների՞ն ինչ անուն տամ, ասա՛։ Դու որ գալիս ես թե չէ, ամենքը գժվում են, չոլերն են ընկնում։ Այ, տես, ներքև նայիր, դեռ տեղ չես հասել, բայց այգիները լքվել են... կանաչ օձ...
Ապրիլ:Ուրախանում են մարդիկ, խոմ չեն տխրում, ինչպես քո հոտած ռեխդ տեսնելիս։
Մարտ:Այո՛, շատ լավ են ուրախանում, ինչ ասել կուզի։ Հարբում են այգիներում, կռվում, ծեծվում, հետո ուչաստոկ ուղարկվում քիթ ու պռունկները ջարդված..
Ապրիլ:Կա՛ց, կա՛ց, քոսոտ աղվես, դու այդպիսի բաներ չե՞ս անում։
Մարտ:Երբե՛ք։ Ես, ընդհակառակը, անձրև եմ բերում, քամի բարձրացնում, որ մարդիկ խելոք նստեն իրանց տանը, իրանց կանանց մոտ, ինչպես օրինավոր ամուսիններ...
Ապրիլ:Սուտ ես ասում, քավթառ։ Դու չէի՞ր, անցյալ օրը մի քանի հոգու, այն ո՞վ էր, կաց, Վանոն, Պողոսն ու Ալեքսին, այո, այն օրը տարար նրանց Վերայի այգիներից մեկը։ Դու չէի՞ր, որ շարմանկա ու զուռնա բերել տվիր, կառապան Իվանին հարբեցրիր ու ստիպեցիր խալաթի փեշերը ֆռֆռացնելով պարել, այն էլ ինչ... շալախո։ Անիծյալ, ո՞վ է տեսել, որ մալականը «շալախո պարի»։
Մարտ:Դե լավ, քիչ կռվենք, ես գնում եմ, շոգն սկսում

է, երկար մնալ չեմ կարող... Գնա բանիդ, գժվեցրու ամենքին, գիմնազիստուհիներին Քուռը գցել տար, կինտոներին կռվեցրու, ապագայի համար մի դյուժին ապահարզան պատրաստիր. օյինբազ... Գնա, ամենքն սպասում են քեզ...


Ապրիլ:Այո, այդ ես առանց քո ասելու էլ գիտեմ, որ ինձ անհամբեր սպասում են: Ինձ ամեն տեղ սպասում են անհամբեր, ամենքը սիրում են, ամենքը ժպտում են, ծիծաղում, զվարճանում ինձ հանդիպելիս.

Մարտ:Ո՞նց չէ, քո հորն օղորմի: Կան մարդիկ, բարեկամ, որ քեզ հանդիպելիս ուղղակի սուգ ու շիվան են բարձրացնում:

Ապրիլ:Այդ տեսակ խենթեր չկան:

Մարտ:Կան, կարող ես շատ էլ չպարծենալ, կամ ա՛յ, հենց այս հոտած փոսում:

Ապրիլ:(Հեգնաբար)։ Կկամենայի իմանալ նրանց անունները։

Մարտ:Կարող եմ ասել: Դու լսե՞լ ես հայ բանաստեղծների մասին։

Ապրիլ:Չեմ լսել: Այդ ինչ բաներ են։

Մարտ:Մարդիկ, ուրիշների պես երկու ոտ, երկու ձեռք և մի գլուխ ունեն: Չե՞ս ճանաչում։

Ապրիլ:(Ճակատը տրորելով)։ Ֆրանսիացի, լեհացի, անգլիացի, գերմանացի, ռուս, իտալացի բանաստեղծներ կան և լավ բարեկամներս են, բայց հայ բանաստեղծներ կաց, կաց, կարծեմ մի ինչ-որ այդպիսի բան հիշում եմ...

Մարտ:Այ, հենց նրանք քեզ ատելով ատում են։ Հենց որ երևում ես, իսկույն սուր ցավ ես գցում նրանց փորի մեջ և սկսում են լալ, ողբալ, աղաղակել։ Այ թե որքան ատելի ես նրանց համար։

Ապրիլ:Կհանդիպեմ այս անգամ նրանց, կտնտղեմ. տեսնեմ ինչ տարօրինակ արարածներ են, որ ինձ տեսնելիս վայնասուն են բարձրացնում։

Մարտ:Հետո Բրոմ կամ Ինոզեմցևի կաթիլ ունի՞ս։

Ապրիլ:Այդ ինչո՞ւ համար։

Մարտ:Վերցրու համենայն դեպս, հարկավոր կգա:

Ապրիլ:Նու, ես նրանց կբժշկեմ իմ սեփական միջոցներով։


Մարտ:Տեսնենք, չեմ հավատում։ Համենայն դեպս, խորհրդակցիր Մայիսի հետ, կարելի է միասին ազդեք։ Ըստ իս այդ մարդկանց ցավն անբուժելի է։ Լսո՞ւմ ես, ականջ դիր, արդեն սկսում են...

Ապրիլ:(Ականջ դնելով դեպի ցած)։ Այո, ինչ-որ հեծկլտանք եմ լսում:

Մարտ:Այդ դեռ սկիզբն է։ Գնանք, հեռանանք մի փոքր։ Մի-մի բաժակ կոնծենք հաշտության համար։

Մտնում են մերձակա գինետունը։ Քիչ անցած, դուրս են գալիս, Մարտը բոլորովին կոնծած, Ապրիլը քեֆով։

Հայ բանաստեղծների խորը (ստորոտից)։ Ո՛հ, իմ տանջանք, ո՛հ իմ կսկիծ, մի՛ մորմոքիր ինձ, կույս անբիծ...

Սեդրակ Մանդինյան:(Հայրական մեղմ եղանակով) Հերիք է, որդիք, էլի մի՛ սկսեք... Ամոթ է...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

Горные виноградники
Горные виноградники
Играть онлайн