Մարդուն միշտ չէ, որ անհրաժեշտ են հաց, ջուր, քուն, տաք անկյուն, բայց միշտ պետք է կանացի քնքշություն՝ մո՞ր, քրո՞ջ, կնո՞ջ, աղջկա՞, միայն թե կանացի. այդ ամենազոր, ամենաբուժիչ, ամենակենսատու էլիքսիրն աշխարհում։
Մարդու մեջ, եթե նա մարդ է, ամեն մի բառի, շարժման, հայացքի, ձայնի մեջ պետք է արտահայտվի զգացմունք, ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ, ցցուն... եթե դա ուրախություն է, ապա լեռան պես բարձր, թախիծ՝ անտառի պես ընդարձակ, սեր՝ հեղեղի պես խորը։
Ստորջրյա խութի նման անհասկանալի ու թաքնված մարդը մի օր ինքն է ընդհարվելու իրեն ու խորտակվելու։
Ժամանակն ունի երկու ապաստան՝ անցյալի հուշերը և ապագայի երազները։
Կարեկցությունը միշտ նսեմացնում է կարեկցվածին։
Չունենալով իր անձնական կյանքը՝ մարդը, կամա թե ակամա, ապրում է ուրիշի կյանքով։
Ավելի լավ է այսօր մազերդ խանձվեն, քան վաղը գլուխդ այրվի։
Գոյություն ունեն սպանության հազարավոր միջոցներ, բայց դրանցից ամենից սարսափելին խղճահարությունն է։