• Բանաստեղծը բնութեան արտացոլումը պետք է ըլլայ, թէ ո՛չ բանաստեղծ չէ իրապես, քերթվածները իբրեւ բառ պետք է ունենայ տերեւին թրթռումը, թռչունին դայլայլը... բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերակցության մը լարը պետք է ըլլայ, բոլոր գոյութիւններուն համադրական թրթռումով տրոփուն։
  • Արվեստին մեծագույն գրգռիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է։
  • Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր եւ թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ։ Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետեւեն վազենք։
  • Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները բաբախելու համար բնության սիրով. բանաստեղծը բնության ցոլացումն պետք է ըլլա. թե ոչ բանաստեղծ չէ իրապես։
  • Քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը։
  • Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա՝ բոլոր գոյություններուն համադրական թրթռումով տրոփուն։
  • Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս գրականության գաղափարին իրականացումն է։ Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտություն կըզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու։
  • Գյուղին տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. որքան կը ցավիմ, որ էսպես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ, այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կըլլայի։
  • Ինչու՞ ես զգացումները երաշտ անապատներու մեջ տարագրել, ինչու՞ մոռանալ մարդուն ու բնության անմիջական հաղորդությունը, ինչու՞ խզել այդ կապերը՝ փոխանակ ամրապնդելու զանոնք։
  • Զգացումներն ու տեսարանները զուգորդելը չէ թե անկատարություն կամ անկապակցուն է, այլ ընդհակառակը՝ կատարելության ձգտում մըն է, իրերուն ու մարդուն հարաբերությանց կապակից կցորդության համար եղած ջանք մըն է։ Եվ «Ծիածան»-ի միակ արժանիքը այս ձգտումն ու ջանքը կը ներկայացնե։