Մի ուրանար զերկիրդ և զազգդ սիրուն, Ծառն արմատով է ծառ՝ տունն հիմամբ է տուն։
Չկա ավելի պատվական արարած, քան մարդը, որի համար ստեղծվել է ամեն բան։
Թշնամուն ջախջախելու համար հարված և հանճար է պետք։
Արծիվ միտքը արծվի թև ալ կուզե։
Տիտղոսներս՝ հայ և քահանա, շքանշաններս՝ Կապաս և Գոտիս։
Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող. այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով։
Հաջողությունն շատ հեղ երկնից շնորհք մ'է, բայց առանց երկրիս վրա աշխատելու՝ վերեն հաջողություն չիջներ։ Մանավանդ թե հաջողությունն պատրաստ է իբրև զարև և զանձրև, բայց եթե ագարակն սերմանված չէ՝ ի՞նչ բուսցընեն երկնից՝ շող ու ցողն։
Հավատարիմն Աստծո և իր անձին՝ հավատարիմ է և հայրենյաց։ Անհավատարիմն հայրենյաց՝ չէ հավատարիմ և իր հոգվույն և ոչ երկնից։ - Ամենեն սուրբ և ազնիվ գործ և աշխատանք երկրիս վրա՝ երկնից և հայրենյաց համար եղածներն են։
Հայրենյաց հրեղեն հոսանքեն չհալող սիրտն՝ շատ այլանդակ այլանյութ պիտի ըլլա։
Ազգային հիշատակարանք - անոնք են բնիկ նշանք հայրենյաց - անոնք են յուրաքանչյուր ազգի հայրենյաց ամենեն ազդու և զորավոր արձանագրությունք, միանգամայն և ամենեն սիրելի և սրտառուչ բաներ երկրիս վրա։
Այսպես է կենաց ընթացքն - երբեմն լույս և երբեմն մութ, և միշտ հարկ է երթալ, ինչվան որ հասնինք արարչադիր կետը։ -Սակայն ով որ զերկիրս հստակ մի կու ճանչնա այն տաճարին՝ որո վերնահարկն է երկին, միշտ անխռով կերթա, խաղաղ կապրի։