Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Եղիշե Չարենց

Քո՜ւյր, ղողանջի՜ պես ճախրել ու գնալ

Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ,
Հմայված ու հեզ ճախրել ու գնալ...

Երկնքից երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես ճախրել ու գնա՛լ...

Դեպի Ամենտի եզերքը կապույտ
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ...