Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ
Կա հոգու մեջ ու աշխարհում մի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարում մի ոսկի օղակ:
Ո՞վ չի գտել ժպտալո՛վ, ժպտալո՛վ
Անդուլ վազքի ճանապարհում մի ոսկի օղակ...
Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ...