Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Եղիշե Չարենց

Իրիկուն է, քո՛ւյր...

Իրիկուն է, քո՛ւյր, աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր, աչքերդ փակի՛ր։

Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,
Իրիկուն է, քո՛ւյր, աչքերդ փակի՛ր...