Shushanik Kurghinyan

Ճնճղուկը

Սիրուն հարսը հաց էր փռում մաքուր բակում փռած փսիաթների ու տնագործ ջեջիմների վրա։

Երթանք կտցենք, ասաց մի ճնճղուկ իր բարեկամներին, որոնք թառած բարդու ճյուղերին նայում էին «թաժա» հացերին ու թքերը կուլ տալիս։

Ես շատ եմ սիրում վարդագույն բշտիկները կտցել, ասաց մի ջահել ճնճղուկ, այնքան բարակ են լինում այդ բշտիկները, որ իսկույն հալչում են բերանումդ։

Իսկ ես հաստլիկ եզներն եմ սիրում, պատասխանեց մյուսը։

Դե՛հ, լավ, լավ, սաստեց ամենահասակավորը․ դատարկ խոսքերի ժամանակ չէ, հարձակվենք խմբով, առանց վայրկյան կորցնելու և մի լավ կշտանանք, ամեն օր «գետը գերան չի բերի»։ Եթե հարսը մեզաշնից մեկն ու մեկին հալածե, մյուսներդ օգտվեցեք հանգամանքից կշտանալու․ իրար մոտ կանգնեցեք ու խելքներդ գլուխներդ պահեցեք։

Հե՜լ, հե՜լ, հե՜լ, ճոճվում էր օդում սիրուն հարսի ճերմակ ձեռքը։

Մի տեսեք անպիտանին, կարծես մեր լեզուն հասկանում է, զայյրացավ մի ճնճղուկ։

Ինչ սիրունն է․ մի դրա վզի մարգարիտներին նայեցեք, զարմացավ մի պատանի։

Ձա՛յնդ, բաց բերան, սաստեց ամենամեծը, կշտանալ է հարկավոր․ «սիրուն երեսին փլավ չեն ուտի»։ Դե՛հ շարվեցեք կարգին և նշան տալու պես հարձակվեցեք։

Ճնճղուկները սրտատրոփ սպասում էին իրենց մեծի հրամանին, երբ կամաց բացվեց պարտեզի դուռը, ու մի երիտասարդ թաք կացավ ծառերի ու թփերի կանաչ պատնեշի հետևը։

Հե՜յ, հե՜յ, հե՜յ, դողաց հարսի ձայնը և նա մոռանալով իր փռած հացերը, հուշիկ քայլերն ուղղեց դեպի ծառերն ու թփերը։ Ծեր ճնճղուկը վիզը երկարացրած նայում էր սիրուն հարսի հետևից ու ժպտում ինքնագոհ։

Դեհ, թռե՛ք, աղջիկներ, գոռաց նա, մի լավ կշտացեք։

Իսկ եթե հարսը քար քաշե, մորմոքաց մի անճար ճնճղուկ։

Հարսը կուշանա, ծիծաղեց ծերունին, դե՛հ, ձեզ տեսնեմ, չվախենաք։

Երբ հարսը երևաց, բշտած հացերից մի մի ցանց էր մնացել։

Հե՜յ, հե՜յ, հե՜յ, կանչեց նա և իբր ուզում էր քար քաշել աներես ճնճղուկների վրա, նրան մոտեցավ ծեր ճնճղուկն ու ծլվլաց կամացուկ։

Մի բարկանար, սիրուն հարս, արգելված պտուղը համով է լինում․․․

1903 թ․

Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Tracking Down Guiltless Doves
Tracking Down Guiltless Doves
Play Online