Shushanik Kurghinyan
Սիրեցեք միմյանց
Մի տարվեք գերի նախանձոտ տենչին,
Որ ատելության սերմեր է ցանում․
Մարդուն բանավոր իբրև մի չնչին
Խայթող իժ շինում միշտ, ամեն բանում։
Մի ձգտեք իշխել ձեզնից անզորին,
Դավերի ոստայն մի ձգեք կյանքում․
Հյուծվողի հյութը՝ ծծող հզորին
Ուշ թե անագան կը բերի լքում։
Մի առեք արյուն ուրիշի մարմնից՝
Իրավունք ունի ապրել ամեն մարդ․
Կրծող որդերը կաղնու հաստ բնից
Ողջը կքանդեն՝ կրծելով հանդարտ։
Մի ձգեք որոմ դավանանքների․
Կամ թե այլասեռ տգետ խտրության․
Երկունքը մեկ է․ նույն տանջանքների,
Նույն բեռի տակ է մեծ ազգը մարդկան։
Սիրեցե՛ք միմյանց անկեղծ, անարատ,
Ո՛վ էլ որ լինեք, ուր էլ որ ապրեք․
Միայն այդ սիրով կյանքը մեղապարտ
Կարող է հաղթել՝ առանց արհավիրք։
1907 թ. 29 ապրիլի
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Lilac
The Greek Woman, 1921
Play Online