Shushanik Kurghinyan

Օդում ձգված, շարան, շարան․․․

Օդում ձգված, շարան շարան
Կռունկները կուգան կերթան․
Ես ո՞ւր փնտրեմ գարուն վաթան,
Ո՞ր մեկ ցավս լամ ու սգամ։

Ա՜խ, կռունկներ, խապար չունե՞ք
Իմ վաթան են, իմ քույրերեն․
Ղարիբ սրտիս բարև չունե՞ք
Իմ հարազատ սեգ լեռներեն։

Ես էլ մի օր ճամփա ընկա,
Անցա սարեր, դաշտ ու ծով․
Ղարիբ-ղուրբաթ երկիր եկա՝
Սիրտս լի ծով հույսերով։

Բայց վաթանի ցավը խեղդեց
Երազներս, հույսերս․
Ա՜խ, կռունկներ, սիրտս ավրեց,
Էլ չչորցան աչերս։

Ա՜խ, կռունկներ, հեռու կերթաք,
Ուր որ գարուն՝ դուք այնտեղ․
Ջան կռունկներ, ես ո՞ւր երթամ,
Իմ ցավը շա՜տ, վերքս անդեղ։


1906 թ․

Be the first who will comment on this
Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn

With traces of a dream
With traces of a dream
Play Online

Support us! Buy our art based products from online shop