Shushanik Kurghinyan

Նվեր աղջկաս

Նախշուն աչքերիդ ժպտող հայացքում,
Երբեմն տանջված հոգիս փափագով
Սուզվում է լռիկ, մոռցված նիրհում
Գալիք օրերի
Հույսերի ցանցում։

Նախշուն աչքերիդ խոր-խոր ծալքերում
Անվիշտ աշխարհի մանուկ ցոլքերով,
Իմ ապրած սիրտը հաճախ սփոփվում.
Գալիք օրերի
Անվերջ երազում։

Տեսնում եմ այնտեղ իմ անբիծ հոգին,
Դեռ շղթայված կյանքի կապանքից,
Տեսնում՝ մոռացված կարմիր օրերին
Մանուկ իղձերիս
Պսակը գլխին։

Հրճվում է հոգիս չարքաշ այս կյանքից,
Որ անհայտ երբեք կորչելու չեմ ես
Թեև հաղթահար ընկնեմ ես կռվից,
Բայց իմ գնալուց
Կը թողնեմ մի Ես։

Քեզ կտամ օժիտ հոգուս խորքերից
Չար կյանքի խեղդված ազնիվ իդեալներ,
Եվ ուժ՝ որ փշրես սև-սև օրերից
Տգետ պայմանով
Կոփված շղթաներ։

Be the first who will comment on this
Yatuk Music
Song of the Aisors
George Gurdjieff

Song of the Aisors

Untitled
Untitled
Play Online