Shushanik Kurghinyan

Մեր ձայնը

Ես կերգեմ ձեզ հետ, քմածին բախտի
Ով խորթ զավակներ,
Ընկած, տրորված մահաշունչ ախտի
Անսպառ ակներ․

Որ անհայտության գրկում հուսահատ
Տանջվում եք անձայն,
Բռնակալ ուժին զոհում անընդհատ
Կյանք ու ամեն բան։

Ես կերգեմ ձեզ հետ, զրկանքից մաշված
Մշակ-բանվորներ,
Գոյության սայլին հնազանդ լծված
Թշվառ գրաստներ,

Որ բիրտ օրենքի դատից այլանդակ
Աղտոտ, գ<լխ>աբաց՝
Խավարի մեջ եք վշտով անհատակ,
Անտուն ու անհաց։

Ես կերգեմ ձեզ հետ ըմբոստ, անձնուրաց,
Անկեղծ մարտիկներ,
Որ կռիվներում միշտ առաջընթաց
Ընկաք անվեհեր։

Եվ վայելչության մեղկ հրապույրից
Մինչ մահ անկաշառ
Ընկաք կռվի մեջ թշնամու նետից
Սիրով անսպառ։

Ես կերգեմ ձեր հետ հիմնը հաղթական
Արթնացած կյանքի․
Խորտակվող հնի ողբերգը մահվան՝
Վերջը զրկանքի։

Եվ թող տարածվի մեր ձայնն աշխարհում
Միշտ անկեղծ, անպարտ՝
Միացած ուժով դիմենք անդադրում
Մեր կյանքի<ն> հպարտ․․․

1907 թ. 7 հուլիսի

Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

The Galata Tower by Moonlight
The Galata Tower by Moonlight
Play Online