Shushanik Kurghinyan
Ձմռան
Փախի՛ր, ձմեռ, փախի՛ր, պառավ,
Տե՛ս գարունը գեղեցիկ
Հորիզոնից սարին առավ,
Պեծին տալիս է արփիկ։
Նրա ձեռին չկար սուսեր՝
Պառավ կուրծքդ ցցելու,
Նա չպարզեց ծաղկոտ թևեր,
Քո սառ շունչը կտրելու։
Այլ կենսաբեր մի ժպիտով,
Գարուն շնչով քեզ հաղթեց․
Փախի՛ր, պառավ, փախի՛ր, շուտով
Լեռ ու դաշտը կանաչեց։
1905
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Masquerade - Romance
Wedding in Mush
Play Online