Alexander Shirvanzadeh

Նամուս

10
IX

Նորապսակների տանը հյուրերն արդեն հավաքվել էին։ Դրանք Ռուստամի ամենամոտիկ բարեկամներն ու ազգականներն էին, որոնք Սանամի հրավերով եկել էին հարսանիքն ավարտելու։ Չնայելով որ առավոտյան դեռ տասնումեկ ժամն էր, սեղանն արդեն պատրաստ էր, և հյուրերը շարվել էին նրա շուրջը։ Ռուստամն այժմ ևս ոտքի վրա ծառայում էր հյուրերին։ Իսկ Սուսանը մյուս սենյակումն էր, ուր ժողոված էին կանայք։

Գյուլնազը Շըպպանիկի հետ մտավ կանանց բաժանմունքը. Սուսանն երեսն հաստ քողով ծածկած նստած էր սենյակի մի ծայրում, հանդիսականներից բավական հեռու։ Նրա մոտ նստած էր Սուսամբարը։ Երբ Գյուլնազը ներս մտավ, Սուսամբարը քչփչաց Սուսանի ականջին, և վերջինն յուր հագուստն ուղղելով, հանդիսավոր կերպով ոտքի կանգնեց։ Ուրախ ժպիտն երեսին, Գյուլնազը մոտեցավ նրան և մի ջերմ համբույր դրոշմեց յուր սիրելի աղջկա ճակատին։

Շաննոոր իլի, շաննոոր իլի, ուրախութենով ապրեն, աճեն, բազմանան, բացականչեցին հանդիսականները գրեթե միաբերան։

Շոբո՜շ, այ շոբոշ, դյուշմանն գյոզի քյոռ օլսուն, մեջ մտավ Շըպպանիկը, որ յուր դերը երբեք չէր մոռանում։

Գյուլնազը մի թղթադրամ խփեց Շըպպանիկի ճակատին, հանդիսականները հետևեցին նրա օրինակին։

Ներս մտավ Ռուստամը։ Գյուլնազը դիմավորեց և նրա ճակատը նույնպես համբուրեց։ Ռուստամն ամաչելով և կարմրելով թեքեց յուր գլուխը և հարգանքով համբուրեց Գյուլնազի աջ ձեռը։ Դա մի հանդիսավոր րոպե էր, որ անցավ խորհրդավոր լռությամբ։ Շըպպանիկն էր, որ յուր սովորական երգով ընդհատեց այդ լռությունը։

Սկսեցին ճաշել։ Ռուստամն անցավ տղամարդկանց բաժանմունքը։

Այժմ նա ուրախ էր, նրա երեսին այլևս չէր նշմարվում անհանգիստ
մռայլությունը, ինչպես հարսանիքի գիշերը։ «Ախ, չար

լեզուներ, չար մարդիկ, ինչ բաներ էիք հնարում մի անմեղ արարածի անունը կեղտոտելու համար», կրկնում էր նա ինքն իրան։

Շըպպանիկի ուրախությունն անսահման էր։ Նա իրան համարում էր օրվա հերոսուհի, որովհետև խիղճը հանգիստ էր։ Անդադար մոտենում էր Սանամին և ուրախ-ուրախ քչփչում։ Ինչ էին խոսում նրանք, այդ միայն իրանք գիտեին։ Սակայն Սանամի հարաբերության մեջ նշմարվում էր խորին շնորհակալություն դեպի Շըպպանիկը։ Հանգիստ էր նույնպես և Գյուլնազը։ Նա մի առանձին քնքշությամբ էր նայում Սուսանին։

Բայց ամենից ուրախ, գոնե ըստ երևույթին, էր Սուսամբարը։ Նա անընդհատ ծիծաղում էր, երբեմն ծափահարում, զանազան սրախոսություններ անում և հանդիսականներից սրան ու նրան ծաղրում։ Իսկ մանավանդ նա ակնարկում էր Շըպպանիկին, որ չէր կարողանում, ինչպես ինքն էր ասում, «լպստածի օֆտից գալ»։

Շըպպանիկը որ կա, մի մեռել լվանող ժամհար է, ասում էր Սուսամբարը, ինչ մեռել որ ասեք, լողացնում է։ Մեռելն արքայություն կգնա, թե դժոխք, այդ նրա գործը չէ, միայն թե մեռելահախը ստանա։ Չէ՞, Շըպպանիկ։

Լվացած մեռալներս չիմ արքայություն ան քինամ, պատասխանեց Շըպպանիկը։

Ինչպես չէ, հըմ, հիմա այնքան աներեսն ես, որ կասես թե Սուսամբարին էլ արքայություն ես ուղարկել։

Հանց միջումն ես նստած քի, ա բախտավար։ Հիչ ա իլալ, մարդդ էլ փող, էլ դոլվաթ, էլ տուն, էլ տեղ, շիր ու շնորհք, ի՞նչն ա պակաս յարաբ։

Մարդս հարուստ է, բայց մի կտոր բան կա, որ չի կարողանում առնել։ Դրան ի՞նչ կասես։

Յարաբ նա հի՞նչ բան ա։

Այ, այստեղ որ կա։

Սուսամբարն այդ ասելով, աջ ձեռը դրավ յուր ձախ կրծքին։

Սիրտը՞դ։

Հա, մի կտոր միս, որ մարդս չի կարողանում առնել ինձանից։
Հալբաթ շատ թանկ ես ծախում։

էժան, բայց մարդս շատ ժլատ մարդ է։ Նա օրական տասն անգամ բարկանալուց և ամեն առավոտ քացախած երեսը վրաս ծռելուց ավելի ոչինչ չի տալիս։ Շատ էժան չի՞, Շըպպանիկ։ Քո իմանալով, քանիսի՞ն ուղարկած կլինես այդ արքայությունը։

Սուսամբարի այդ խոսքը հանդիսականների մեջ ձգեց մի փոքրիկ աղմուկ։ Այս ու այն կողմից սկսեցին ծաղրել, ծիծաղել, բարկանալ և հանդիմանել Սուսամբարին։

Նոր-նոր հավեր են դուրս եկել, երկաթի ձվեր են ածում, ասաց մեկը։

Ով է տեսել ինչրյու օրս, որ կնիկը մարդին ուրիշների մոտ բամբասի, ավելացրեց մի ուրիշը։

Ախար դե կարդացած ա, բաս շնորհքը շանց չտա՞, վիշշ, երեսիդ մեռունը թափվի, հալլա, մեջ մտավ երրորդը, քիթ ու պռունգը մի կողմ շուռ տալով։

Դա Սանամի տալոջ աղջիկն էր, մի բավական չափահաս կին։

Ես դրուստն եմ ասում, շարունակեց Սուսամբարը։ Դուք ձեր ցավերը ինչքան ուզում եք թաքցրեք ձեր կրծքի տակ, որ այնտեղ սիրտներդ մըղմըղ ուտի հա ուտի։ Դու էլ, խնամի դարձավ նա Սանամի տալոջ աղջկան, դու էլ Շըպպանիկի լվացած մեռելներից ես, ասա՛ տեսնենք, օրական քանի՞ անգամ է ազրահիլը մեջքիդ վրա փլավ ուտում։ Մի վախենար, ես շատ լավ եմ իմանում, գլխիդ մազերի չափ մարմնիդ վրա ճիպոտի կապույտ զոլեր կան։ Բայց դու հենց էլի դրան ու նրան ասա չէ։ Ումը որ հավատացնես, ինձ հո չես կարող։

Ես իմ մարդիս ապրանքն ամ, ղուլն ամ, նա իմ գլխիս տերն ա, հինչ որ ուզում ա, անըմ ա, քեզ հի՞նչ զոռ ա հասնըմ։ Թե որ նա ինձ թակըմ ալ ա, սիրելուցն ա թակըմ։

Խոսք չկա, սիրելուցն է թակում, բա՛ս։ Հըմ, թքեմ էն սերի վրա, որ ճպոտի լեզվովն է խոսում․ տար, տար այդ սերը, քեզ լինի ոտքով ու գլխով, խնամի ջան։ Կնոջ ապրուստը, օրը ինչ է, որ յուր մարդու աչքում մին ձիու պատիվ էլ չունի։ Մարդդ ձիուն օրական

այնքան թումարում է, խոշբեշ անում, ճակատից ու աչքերից պաչում,
ինչքան որ ճիպոտն է քո մեջքդ պաչում։ Թաքցրու, թաքցրու

ինչքան ուզում ես, էլի ճոթը դրսումն է։

Հը՛մ, խրատողիդ երեսին կպչես հալլա, ախր ղարափալթար կույսից ի՛նչ էիր սովորելու։ Առա էէ՛։

Այս ասելով Սանամի տալոջ աղջիկը բարկացած, աջ ձեռքի հինգ մատները չռեց և Սուսամբարին ճանգ արավ։ Հայտնի չէր ինչպես կվերջանար այս վիճաբանությունը, գուցե կռիվ դառնար, եթե Շըպպանիկը չընդհատեր։

Լավ ա, ա կնանիք, լյուզյուներդ փորներդ քաշեցեք, ձեզի չան կանչալ, քի մարդի ուրախությունը հարամ անեք, ասաց Շըպպանիկը և, դահիրան վերցնելով, սկսեց ածել ու երգել. Սուսամբարն այժմ թեքվեց դեպի Սուսանի ականջը և սկսեց քչփչալ.

Հիմա դրանք կասեն, թե դու էլ բախտավոր կնիկ ես։ Չեն իմանում, որ սիրտդ ու հոգիդ նրա մոտն է, մարմինդ են տվել Ռուստամին, որ չարչարվես ու տանջվես։

Խոցոտված սրտիս աղ մի՛ շաղ տուր, Սուսամբար։

Սիրտս կսկծալուց եմ ասում, մի՛ վախենար։ է՛հ, հինչ պիտի արած, ճարդ կտրված պիտի վիզդ ծռես ու տանես ինչ որ ճակատիդ գրած է, հո աստուծո հետ չես կարող կռիվ անել։

Ուզո՞ւմ ես դրուստն ասեմ, Սուսամբար։

Ասա։

Ես է՛լ առաջվա պես չեմ տանջվում։ Ճարդ ինչ, պիտի սովորես էլի։

Չեմ սովորիլ, բայց որ ասում եմ չեմ տանջվում, ինձ համար չեմ ասում, իմ բանը պրծած է։

Ո՞ւմ համար ես ուրախ։

Ծնողներիս համար, հենց որ նրանց ազատեցի, էլ, կարծես, ես ցավ չունիմ։ Տեսնում ես, մայրս այսօր ինչպես ուրախ է, տես, հենց նրա ուրախ լինելն է ինձ հանգստացնում։ Խեղճ կնիկ, մի տարի էր, որ հալված ու պշկած երեսդ ծիծաղ չէր տեսնում։

Այս խոսքերն արտասանելու միջոցին Սուսանի աչքերից կրկին ընկան արտասուքի մի քանի կաթիլներ և թրջեցին նրա այտերը։ Նա հանեց արխալուղի գրպանից մետաքսյա թաշկինակը և սրբեց

երեսն ու աչքերը։ Թեպետ նա արտասվում էր, բայց չէր հեկեկում,
և նրա մաշված կուրծքը չէր բարձրանում ու ցածրանում, ինչպես

հարսանիքի երեկո։

Հերիք է, Սուսան, արտասուքիդ կաթիլները ասեղների պես ծակոտում են կոտրված սիրտս։ Օրես դեն լացդ անօգուտ է, հիմա զոռով քեզ համար պիտի ուրախություն ստեղծես։

Սուսամբար, մի բան խնդրեմ։

Հրամայիր։

Շաբաթը մի քանի անգամ կգնաս մեր տուն, որ մորս ժամանակը ուրախ անց կենա։

Աչքիս վրա։

Հորս մասին էլ տեղեկություններ կբերես ինձ։

Լավ։

Մի բան էլ եմ ուզում ասել, քաշվում եմ։

Ինձ հետ էլ ես նազ ու բազ անո՞ւմ, Սուսան։

Լավ, կասեմ։ Հարսանիքի գիշեր, որ ես ուշաթափվեցի, Սմբատը վազ է տալիս մի մոտիկ գինետուն ինձ համար ջուր բերելու։ Ա յնտեղ նա պատահում է Սեյրանին, կռվում են, Սմբատը թակում է Սեյրանին։ Այս բանն երեկ ինքը, Սմբատը պատմեց ինձ։ Սուսամբար, եթե ինձ սիրում ես, հենց այսօր գնա նրանց տուն ու Սեյրանի մասին ինձ համար տեղեկություն բեր։ Սեյրանին թաքուն տես, ինձանից բարևիր և ասա, որ ես էլի առաջվա Սուսանն եմ։ Աշխատիր սիրտ տալ, կարելի է մոռանա ինձ և մի կերպ ճանապարհի գա, թեպետ խելքս չի կտրում, որ նա փոխվի։ Ասա, թող ինձ ների, որ ես այսքան չարչարեցի իրան։ Իմացա՞ր։ Այս իմ վերջին խնդիրն է, Սուսամբար։

Սուսանը թեև շշնջալով, բայց յուր խոսքերը արտասանում էր ծանր ու անհողդողդ եղանակով, ամեն մի բառ առանձին շեշտելով և երբեմն խոր հառաչելով։ Եվ թեպետ արտաքուստ խաղաղ էր, սակայն նրա աչքերի մեջ երևում էր խորին հուսահատություն։ Նա թաշկինակը տարավ դեպի աչքերը և սրբեց տամուկ թերթերունքները։ Հանդիսականները չէին նկատում, թե Սուսանի երեսքողի տակ ինչ է կատարվում։ Նրանք զբաղված էին ճաշով։

Դեհ, Սուսամբար, էլ ուրիշ խոսք չունիմ, շարունակեց:
Մի տարուց ավելի էր, որ նա դադարել էր գլուխը հինայով

ներկելուց։ Նրա գլխի մազերը այժմ երկու գույն ունեին արմատից սկսած մի մատնաչափ` ճերմակ, իսկ այս տեղից մինչև ծայրը` կարմիր։ Այդ մի տեսակ դաժանություն էր տալիս նրա դեմքին։ Նա մտածում էր յուր միակ զավակի մասին, մտածում էր, և նրա սիրտը կսկծում, որովհետև երկար մտածողությունից հետո ոչ մի ուրախալի եզրակացության չէր հասնում։

էսօր դրուստ վեց շաբաթ է, որ նա գլուխ է վերցրել ու գնացել ղարիբություն, ասում էր ինքն իրան Մարիամ բաջին հառաչելով։ Ո՞րտեղ է գնացել, ոչ ես գիտեմ, ոչ Հայրապետը, ոչ էլ մի ուրիշը։ Սեյրան, Սեյրան, թարթափիլ անեն բախտավոր մերերը, նրանք էլ տղա ունեն ղարիբ տեղերում, ես էլ ասում եմ, որ ունիմ։ է՜է, կյանքս մաշվել է, մի մազ դառել, էսօր էգուց նա էլ կկտրվի։ Երկնային թագավոր, արևս մայր է մտնում, էլի դու ինձ չես խնայում։ Ի՞նչ անեմ, էլի փառք քո զորութենին, էլի թող քո կամքը լինի։

Մարիամ բաջին մի հայացք ձգեց սենյակի առաստաղին և երեսին խաչակնքեց։ Հետո նա մի քիչ իրանից հեռացրեց բրինձի սկուտեղը, ձեռները ծալեց, դրավ քրսինի ծայրում և գլուխը դրավ կռների վրա։ Անցավ մի րոպե, նա գլուխը բարձրացրեց, սկուտեղը առաջ քաշեց և դարձյալ սկսեց ինքն իրան խոսել։

Տերևը ծառից, մազը մարդու գլխից առանց քո հրամանի չի ընկնում, տեր աստված։ Ինչ լինում է, քո կամքովն է լինում, օրհնյալ լինիս դու և օրհնյալ լինի քո կամքը։ Ամենքին էլ բախտավորեցրիր, ամենքի բանն էլ դրստեցիր, ինչո՞ւ, յարաբ, ես ի՞նչ մեղավոր էի, որ դու ինձ էս օրին հասցրիր։ Ինչո՞ւ համար` յարաբ աստված, իմ տղին հեռացրիր ինձանից, գցեցիր չոլերը, քամբախտացրիր։ Ասա, ո՞րտեղ է նա, ի՞նչ գործի է։ Ինքն ասաց, թե մի տղի հետ ընկերացել է ու նրա հետ գնում է Ղուբա, որ լազգու շալեր առնի ու բերի էստեղ ծախելու։ Ի՞նչով է առնելու։ Հայրապետը փող չի տվել նրան, ինքն էլ տափ դատարկ էր, մին սև ղրուշ էլ մոտը չուներ։ Ինչքան ֆիքր եմ անում բան չեմ հասկանում։ Ինքն ասում էր, որ Ղուբա է գնում, հիմա մեկն ասում է, Դերբենդումն

է, մյուսը` Շուրումն է, մի ուրիշը` Պետրովսկումն է, էլ չգիտեմ ինչ։
Յարաբ, ումի՞ց կարող եմ մի դրուստ խաբար իմանալ, ո՞վ կասի

ինձ։ Հայրապետին խոսեցնել չի լինում, Սեյրանի անունը տալիս նրա ջիները հավաքվում են։ էհ, յարադան աստված, էլի դու, էլի քո փեշիցն եմ բռնում, դու հախը նահախին չես տալ։ Իմ երեխաս մեղավոր չէր, նրանք փչացրին, խելքից հանեցին։ Սաբաբի տունը քանդվի յուր գլխին հա՛, քանդվի Սաբաբի տուն ու տեղը։

Եվ Մարիամ բաջին վերջին խոսքերն արտասանելու ժամանակ գլուխը կրկին բարձրացրեց, նայեց առաստաղին և աջ ձեռով մի քանի անգամ կրծքին զարկեց։ Այդ րոպեին նրա աչքերը, դեմքն և առհասարակ բոլոր շարժվածքը լցված էին խորին սրտմտությամբ։ Քանի որ Սեյրանը Շամախումն էր, քանի որ նա Մարիամ բաջու աչքի առաջն էր Մարիամ բաջին սակավ անգամ էր դժթախտության հանցանքը ուրիշների վրա ձգում։ Նա մեղադրում էր յուր որդուն, նրան էր համարում բոլոր անցքերի գլխավոր պատճառը։ Իսկ եթե պատահում էր, որ Մարիամ բաջին մի ուրիշին մեղադրեր, այդ լինում էր այն ժամանակ, երբ Սեյրանին հանդիպած էր լինում մի նոր դժբախտություն, ինչպես այն առավոտ, երբ Սեյրանը գիշերով գինետանը թակվել էր։ Այժմ, երբ Սեյրանն օտարության մեջ էր, այժմ Մարիամ բաջին յուր որդուն անմեղ էր համարում և գրեթե անպայման անմեղ։ Այժմ նա հավատացած էր, որ Սեյրանը անբախտացել է ոչ յուր «գժությունների», այլ ուրիշների պատճառով։

Ուֆ, Բարխուդար, շարունակեց Մարիամ բաջին, կրծքին խփելով, Բարխուդար, էս ժամաժամքին կուրծք եմ թակում ու աստված կանչում, որ նա քո հախին գա։ Հա, Բարխուդար, կնիկդ օրս ընկնի։ Հա, տափը փուշ դառնա, դու ոտաբաց լինես, ինչտեղ ոտ կոխես, քեզ ծակծակի։ Հա, կսկծալի հարայդ, դադ ու բիդադդ, աման ալլահդ երկինք բարձրանա, աստծու ականթին չհասնի։ Դու, դու, քյաֆթառ, դու էս օրին հասցրիր բալիս։ Հըմ, հիմա ի՛նչ ցավ է կպել քեզ։ Իսկի։ Հիմա բախտավոր աներ ես, փեսա ունես, կնիկդ պապար-պապար է անում առաջիդ, աղջիկդ զառ զառբոֆի, ոսկր ու արծաթի մեջ է ապրում։ Աղջկադ մի ձեռը եղում, մյուսը` մեղրումն է, էսօր էգուց էլ մինը կըցգնի, բաներդ էլ լավ

կդրստվին։
Ավարտելով այս մենախոսությունը, Մարիամ բաջին կրկին

լռեց և խորասուզվեց մտածողության մեջ։ Այդ ժամանակ քամին ավելի սաստկացավ, պատուհանի ապակիները սկսեցին շարժվել իրանց տեղերում։ Դռները բացվեցին և ուժգին թափով փակվեցին, ներս թողնելով ձյունի ալիքները։

Ուֆ, աշխարհը քարուքանդ իլավ։ Երկնքի փարդան ճղվել է, աստծու բարկությունը գլխներս է թափվում։ Ի՞նչ տեղ մնաց էս մարդն, յարաբ։ Կիրակի գիշեր է, երևի ժամ է գնացել աղոթք անելու։ Յարաբ ո՞ւմ համար ես աղոթք անում։ Անխղճմտանք մարդ, սիրտդ խաշխաշ հարելու քարի պես պնդացել է ու սև սևացել, չի ցավում մինիկ երեխիդ համար։

Մարիամ բաջին մի քանի վայրկյան ևս լռեց։

Երեկ երեկոյան Սուսամբարը էստեղ էր։ Լավ կնիկ է, խեղճը ինքն էլ լաց իլավ։ Նա ինձ սիրտ էր տալիս:Բայց ինչքան հարցրի, նա էլ մի դրուստ խաբար չկարողացավ ասել Սեյրանիս մասին։ Ի՞նչ կպատահի, յարաբ, եթե Սեյրանը Շուրայումն է։ Հակառակի պես, էն գյուլլախորով Ռուստամն էլ է Շուրայում։ Յարաբ, Սեյրանս ինչ կասի նրան, էն մեռածն էլ, թիկնամեջը տափին կպածն էլ ինչ կանի։ Սեյրանս տաքարյուն տղա, Ռուստամն էլ հյուրսաթափ ազրահիլի ճուտ է, ով է իմանում, ղարիբ քաղաքում երեխիս գլխին ինչ օյին կբերի։

Մարիամ բաջին բրինձը վերջացրեց, սկուտեղը մի փոքրը իրանից հեռացրեց և քրսինի երեսը ձեռով մաքրեց բրնձի հատիկներից։ Հետո նա մի ձեռը սենյակի հատակին, մյուսը քրսինի ծայրին հենելով, ուզում էր բարձրանալ, երբ դուռը հանկարծ բացվեց և զգուշությամբ ներս մտավ ձյունով սպիտակացած չարշովի մեջ փաթաթված մի բարձրահասակ կին։

Օղորմի աստված։

Մարիամ բաջին զարմացած հետ նայեց և կրկին նստեց տեղը։ Ներս մտնողը Գյուլնազն էր։ Մի քանի վայրկյան երկու բարեկամները նայեցին միմյանց, թեև մութը թույլ չէր տալիս պարզ որոշելու իրարու դեմքը։ Մարիամ բաջին ճանաչեց Գյուլնազին։

Օղորմի աստված, կրկնեց Գյուլնազը, չարշովը գլխից

հանեց և ձյունը թափ տվավ։
Մարիամ բաջին զարմացական հայացքով նայեց նրան ոտից

ցգլուխ և կոպիտ ձայնով պատասխանեց.

Ոչ օղորմի ծնողացդ։

Այս ասելով, նա բրնձի սկուտեղեր առաջ քաշեց և ինքն իրան տմտմաց, «յարաբ, ո՞ր քամին է աներեսին էս կողմ քշել»։

Մի զարմանար, Մարիամ բաջի, քույրդ եկել է քեզանից հալ-օվհալ իմանալու, շարունակեց Գյուլնազը ուշադրություն չդարձնելով Մարիամ բաջու կոպիտ պատասխանի վրա։

Նա չարշովը մի կողմ ձգեց և, առանց հրավիրվելու, նստեց քրսինի ծայրին։

Տափին դիպչեն յարաբ քույր ունեցողները, ես քույր չունեմ, ասաց Մարիամ բաջին, երեսը Գյուլնազից շուռ տալով և մազերն ուղղելով։

Մի հուրսոտվիլ, վեր կաց, ճրագը վառիր, որ երեսդ տեսնեմ, քանի Ժամանակ է կարոտել եմ։

Դուրս եկ, բանիդ գնա, ես բայղուշ եմ, սիրում եմ մեն-մենակ խավար տեղում նստել։ Խավարած սրտիս, սևացած օրիս ճրագի լույսից ինչ ճար։ Թող ճրագը ջուխտ ջուխտ վառի նա, որի սիրտն էլ ճրագի պես վառ է, իմը շտուց է խավարվել։

Մարիամ բաջի, դու լինիս մինիկ Սեյրանիդ արևը, կծված մի խոսիր։ Լսիր, մտիկ տուր ինձ, տես իմ սիրտը ուրախ է, հետո ինձ նախատիր։

Յարաբ ա՞ղդ է պակաս, թե մա՞ղդ։ Ինչ կա, եկել ես գլխիս, չեմ իմանում, մի տարուց հետո ի՞նչպես իլավ, որ միտդ ընկանք։

Ոչ աղս է պակաս, ոչ մաղս, ինձ պակաս է քո բարեկամությունը, պատասխանեց Գյուլնազը, ավելի ու ավելի մեղմ եղանակով։ Աստծուն է հայտնի, էս քամբախտ տարին ինձ ինչ է նստել։ Մարիամ բաջի, ասելն ավելորդ է, առանց քեզ ոչ կերածս եմ իմացել, ոչ խմածս։ Քունս աղի ու լեղի է իլել, գիշեր ու ցերեկս ախուվախով եմ անցկացրել։

Իմացանք, կարճ կտրիր։

Ես եկել եմ, Մարիամ բաջի, աղաչելու քեզ, որ դու նահլաթ

տաս չար սատանին ու ինձ հետ հաշտվես։
Ի՛նչ, հրես վազ կտամ։

Իմանում եմ, դու շատ նեղացած ես, Մարիամ բաջի, բայց...

Զեռ քաշիր, աստված սիրես, ձեռ քաշիր։ Չեմ իմանում, էլ Մարիամի ինչն է մնացել, որ դու նրա հետ բարեկամություն անես։ Գնա մտիր աղջկադ ծոցը ու բախտավոր ապրի, ինչ գործ ունես մեզ պես աստծու ու մարդու աչքից ընկածների հետ։

Դուշմանս չլինի էնպես բախտավոր, ինչպես որ իմ աղջիկն է։ Հըմ, ցավերս չես իմանում։ Աղջիկս օրեցօր մոմի պես հալվում է, վախս նա է, որ շուտով ձեռքիցս դուրս գա։

Մի վախիր, չի մեռնիլ աղջիկդ, հալա շատ ու շատ կապրի, տիզ կլինի ու պատին կկպչի, պատասխանեց Մարիամ բաջին դառն հեգնությամբ։ Կարելի է նշանածի ֆիքրն է անում. գրել տուր, որ գա, աղջկադ քեֆը կբացվի, ավարտեց նա արհամարհական եղանակով։

Հերիք է, Մարիամ բաջի, էդ խոսքերովդ էրված սրտիս աղ ես շաղ տալիս։ Խնայիր ինձ, ես իմանում եմ, որ դու կսկծալուց ես էդպես խոսում, բայց մեր օվհալն էլ իմացիր։

Գյուլնազն այս խոսքերն արտասանեց այնպիսի դառն և խղճալի ձայնով և այնպիսի վշտալի հառաչանք արձակեց, որ Մարիամ բաջու խիղճը մի վայրկյան արթնացավ։

Մարիամ բաջին ճրագը վառեց և մեջտեղ դրավ։ Մոմի աղոտ լույսը լուսավորեց Գյուլնազի ոսկրացած երեսը, սփրթնած այտերը, ցրտից կապտած շրթունքները և նիհարությունից ավելի ներս թաղված աչքերը։ Մարիամ բաջին մի քանի վայրկյան նայեց նրա երեսին, լուռ ու մունջ վերցրեց բրնձի սկուտեղը և գնաց խոհանոց։ Շատ չքաշեց, նա կրկին վերադարձավ, նստեց յուր առաջվա տեղը։

Երեք օր է Սուսանս ինձ տանջում է յուր աղաչանք ու պաղատանքով, սկսեց դարձյալ Գյուլնազը, խնդրում է, որ քեզ մոտ գամ։ Մարիամ բաջի, երեսս չէր պատում, քաշվում էի։ Երեխաս ասում է. «Թող բաշխի ինձ Մարիամ բաջին, որ ես նրան էդքան չարչարանք եմ տվել։ էհ, չեմ իմանում, ինչ երեսով պիտի աստծու առաջ դուրս գամ»։ Տեսնում ե՞ս, Մարիամ բաջի, հիմակվանից էն կյանքի համար է ֆիքր անում երեխաս, այս բախտավոր

լինել է՞։
էրված սրտիս էդ էր պակաս։ Գնա, էդ խոսքերը ասա էն

մարդուն, որի սիրտը փիհ է կոխած, իմը շտուց է հալվել, ես ի՛նչ կարող եմ անել աղջկադ համար։

Մարիամ բաջի, դու շատ բան կարող ես անել երեխիս համար։ Հենց որ նրա աչքն ընկնի աչքիդ, հենց որ դու առաջվա պես նրա երեսին մի ուրախ ծիծաղեցիր, իմացիր, որ վարդի պես կբացվի ու ծտի պես փարվազ կանի։ Երեք օր է, ինքը հենց քեզ վրա է խոսում, քեզ է ցանկանում տեսնել։

Ասի՞լդ։

Ասիլս, որ նահլաթ տաս չար սատանին, չարշով գցես ու ինձ հետ միասին․․․

Նրա ղուլլուղին վազ տամ, հա՞։ Լավ աչքիս վրա, հրես էս սհաթիս, ըմ, ամաչես վարսիցդ, ամաչե՛ս, ասաց Մարիամ բաջին կես հեգնորեն և կես բարկացած։

Դու լինես Սեյրանիդ արևը, երեխիս մի՛ սպանիր։

Ինչ ես դատարկ-դատարկ դուրս տալիս, ես հո երեխիդ ազրահիլը չեմ, վա՛յ, կրակ-ալովի մեջ ընկա էլի, տեե՜ր աստված։

Դու ու քո աստվածը, Մարիամ բաջի, հենց մի սհաթով գնանք։

Ձեռ քաշիր, դու էս ժամաժամքը։

Օրհնյալ լինի քո ողորմությունը, աստված, բացականչեց Գյուլնազը, մի աղերսող հայացք ձգելով Մարիամ բաջու երեսին։

Այդ ժամանակ դռները կրկին բացվեցին, և ներս մտավ Հայրապետը ձյունի մեջ կորած։

Բարի երեկո, օղորմի աստված, ասաց նա, Գյուլնազին չնկատելով և փափախը գլխից հանելով, որ ձյունը թափ տա։

Գյուլնազը շալը քաշեց բերանին, վեր կացավ և հարգանքով գլուխ տվավ Հայրապետին։

Օղորմի ծնողացդ, պատասխանեց Մարիամ բաջին և նույնպես ոտքի կանգնեց։

Հայրապետն, աչքերը կուչ բերելով, նայեց Գյուլնազին։

Բարով, ա կնիկ, լույսը քեզ տեսնողին, ասաց նա մի այնպիսի բարեկամական եղանակով, որ, կարծես, ոչինչ չէր անցել

նրանց միջով։
Գյուլնազը գլուխը շարժեց ի նշան շնորհակալության։

Նստիր, նստիր, տեսնենք։ էհ, փառք քեզ աստված։ Քեչան գյունա-գյուն չաթմազ, ջալասոն գյուն գյունա։ (Անցած օրին օր չի հասնի, եթե օրերը իրարու կապես)։

Հըմ, էդ ո՞ր աստծուց է, որ մեզ միտդ ես գցել, Գյուլնազ խանում, շարունակեց նա, նստելով քրսինի կողքին և Գյուլնազին նույնպես հրավիրելով, որ նստի։

Հըմ, ասա տեսնենք, ի՞նչպես է եղել, որ մեզ միտդ ես գցել, կրկնեց Հայրապետը։

Մենք ձեզ իսկի մտքներիցս չենք հանել, որ մեկ էլ նորից միտք գցենք, համարձակվեց շշնջալ Գյուլնազը։

Հետո նա շալը քաշեց երեսին, մի ծնկան վրա նստեց քրսինի մյուս անկյունում։

Բաս էդպես, ասաց Հայրապետը և արխալուղի գրպանից հանեց թամբաքուի քիսան, գոտիից դուրս քաշելով չիբուխը, որ լեցնի։

Օրհնյալ լինի աստված։ Գյուլնազ ջան, անցավ գնաց մեր առաջվա բարեկամությունը, այ հայ, հայ։ Հիմա էլ որ միտս է ընկնում, ծուխը քթիցս է դուրս գալիս։

Արխային կաց, եկել է, որ բարեկամություն հաստատի նորից։ Չէ, էլ անցածն անցավ, կոտրված շուշան սաղացնել չի լինի, մեջ մտավ Մարիամ բաջին։

Դրո՞ւստ ես ասում, Մարիամ, բայց էլի մարդու սրտին հովություն է ժամանակ-ժամանակ հին բարեկամներին տեսնելը։ Ինչ անեմ, թուրքի խոսքը օրինավոր է, ասում է. «աթանն բիր օղլի, օդա քյոռ օղլի»․․․ (հորը միակ տղան, այն էլ փուչ)։ Սեյրանն իրան էլ փչացրեց, ձեր անունն էլ սաղ քաղաքով չով արավ զուր տեղը, մեզ էլ, հո տեսնում ես, Գյուլնազ, ինչ օրի գցեց։

Օղուլը իսկի մեղավոր չէ, աստված սաբաբի գլխին քար գցի։

Քո բանը չէ, Մարիամ, դու լեզուդ կծած պահիր։ Հերիք է, հերիք է, ինչքան ինձ փչացրիր, այ կնիկ։

Մարիամ բաջին դրուստ է ասում, մեջ մտավ Գյուլնազը, մեղավորը Սեյրանը չէ, մենք ենք։ էհ, դե անցած բան է, մոռացեք,

բաշխեցեք։
Ոչ դուք եք մեղավոր, ոչ էլ մենք։ Աստված էդպես էր ուզում

ու էդպես էլ արավ, հիմա բանը բանից անցել է, բախտավոր լինեք։ Թող Սուսանդ գարնան ծառի պես ծաղկի, կանաչի։

Շնորհակալ եմ, բարով Սեյրանիդ էլ պսակենք։ էգուց թող Մարիամ բաջուն հետս տանեմ աղջկաս մոտ։

Աչքիս վրա, ուզում ես ես էլ կգամ, համաձայնվեց Հայրապետը։

Ըհ, առսըզի տղա առսըզ, բացականչեց Մարիամ բաջին, աչքերը չռելով և մի սպառնական հայացք ձգելով յուր ամուսնու վրա։

Արյունս մի պղտորիլ, քեզ ասում եմ, այ կնիկ, թե չէ, նահլաթ չար սատանին հա։ Գյուլնազ ջան, ինձանից բարևիր Բարխուդարին ու ասա, որ ես էլի նրան բարեկամս եմ համարում։

Սմբատիս արևը վկա, որ հենց ինքն էլ ձեր ֆիքրն է քաշում։ Վերջին ժամանակները խեղճ մարդը ձեր հոգսից ոտքի վրա չորացել է։

Իմանում եմ, իմանում եմ, ինչպես չէ, օօ՛օ, Բարխուդարին ես լավ եմ ճանաչում, նրա սիրտը շատ բարի է։

Տեսնում ե՞ս, Մարիամ կնիկ, ես քեզ ասում էի, որ նա կակուղ մարդ է, հենց դու հակառակվում էիր, թե չէ, չէ, չէ։

Հայրապետն ոգևորվեց։

Գյուլնազ ջան, ասա Բարխուդարին, որ հենց էգուց մեր տուն շնորհ բերի։ Թող գա, որ մեր հին մեղքերը քավենք։

Յարաբ, աստված, էս մարգի խելքը ինչո՞ւ քամուն տվիր, կրկին մեջ մտավ Մարիամ բաջին, երեսը դեպի առաստաղը դարձնելով․

Յաղի է գլխիս էլի, յաղի․ մին էս լեզուդ ներս քաշես, այ իժ օձի զավակ․ մեղա քեզ, սատանան ասում է, ոտներիդ տակը գցիր ու շանսատակ արա էլի։

Թեկուզ մորթես, էլի սուս չեմ անելու։

Լեզուդ տակռիկից կհանեմ։

Հանի՛ր, բայց քանի որ բերանումս է, խոսելու եմ։ Բաս ես սուս անեմ, էլ ով պիտի խոսի, այ մարդ, հը՞մ։ Տունս քանդեցին, բալիս

չոլերը գցեցին, ավարա արին վաթանից, մեզ էլ էս օրի
հասցրին։ Հիմա չարշով է գցել ու եկել գլխներիս, կեղծավորություն

է անում, բաս ես սուս անե՞մ։ Չէ, ես էդպես բարեկամներին չեմ ուզում։ Գնա՛, գնա ինքդ էլի առաջվա պես Բարխուդարի ոտները ջուր արա ու խմիր։ Գնա, էլի մի բաժակ արաղով խաբվիր։ Ինչ ուզում ես արա, ես երես չեմ դարձնիլ նրանց, թե որ վզիցս էլ քաշեն։

Մարիամ բաջու դառն ու կծու խոսքերն այս անգամ Հայրապետին բոլորովին համբերությունից հանեցին։ Նա փափախը գլխից վերցրեց, մի կողմ դրավ, վեր կացավ կանգնեց, սփրթնեց, կապտեց, ատամները կրճտեց և, բռունցքները սեղմելով, ուզում էր հարձակվել կնոջ վրա, բայց այդ վայրկյանին մի դեպք պատահեց։ Քամին կատաղի զորությամբ դրսից զարկելով, բացեց սենյակի դռները։ Կրկին ներս թավվեցին ձյունի բուռն ալիքներ, ճրագը հանգավ և խավարը տիրեց սենյակում։ Մարիաւմ բաջին և Գյոլնազը մի թեթև ճիչ արձակեցին։ Հայրապետը տեղն ու տեղը մնաց անշարժ։ Մի քանի վայրկյան բոլորը լուռ էին։ Վերջապեւս, Հայրապետը դռները ծածկեց։

Լղաճաք լեղապատառ լինես, այ քամի, ասաց Մարիամ բաջին և մոմը վառեց։

Տեսնում ես, աստված էլ է բարկանում գլխիդ քո էդ չար լեզվի համար, գոչեց Հայրապետը։

Դու քո աստվածը, մի՛ նեղանար, սկսեց հորդորել Գյուլնազը Հայրապետին։ Ինչ անենք, որ ասում է, սիրտը կծկծում է, թող սրտի աղուն թափի, հանգստանա։

Դուրս եկ, կորիր, քեզ հետ էլ բան ու գործ չունիմ, գոչեց Մարիամ բաջին խեղդված ձայնով և շտապով գնաց խոհանոց։

Սատանի ծնունդ է էլի, էհ ես քեզ բերողին ինչ ասեմ հա, գոռաց նրա հետևից Հայրապետը և նստեց յուր տեղը։

Գյուլնազը չարշովը վերցրեց, որ գնա։

Իսկի չնեղանաս, Գյուլնազ ջան, ես նրա քիթուպռունգը ջարդ ու փշուր կանեմ, շատ է կատաղել։ Ասա Բարխուդարին, որ ես էլի պատրաստ եմ նրա հետ բարեկամություն անելու։

Շնորհակալ ենք։ Բայց Մարիամ բաջու քեֆին չդիպչես,
է յուր մտքերի հետ խոսելու։ Սեյրանը մեն-մենակ նստած

սառն օթևանում, թաղված էր խորը մտածողության մեջ։ Նա քրքրում էր յուր մոտիկ անցյալը, քննում, քննադատում էր այն բոլոր փորձանքները, որ վերջին ժամանակները անցան նրա գլխով։ Եվ երբեմն-երբեմն սկսում էր ինքն իրան խոսել մի այնպիսի բարձր ձայնով, որ եթե օթևանում մեկը լիներ, կարող էր լսել նրա խոսքերը։

Որքան մտածում եմ, որքան գլուխս տրաքացնում եմ, միևնույնը, միևնույնը, միևնույնը, մտածում էր Սեյրանը։ Սուսան, Սուսան, քարացած խղճմտանքով արարած, լավ խաբեցիր ինձ, լավ գլխատակիս բարձ դրիր։ Հա, շատ լավ, շատ լավ խաբեցիր։ Բայց չէ, սպասիր, սպասիր, շատ երկար չի քաշիլ, ես, հըմ, ես ի՞նչ...

Սեյրանը ձեռը դրեց ճակատին և մի քանի րոպե լռեց։

Ապրիր, ապրիր փառավոր, շարունակեց նա ձեռը ճակատից հեռացնելով։ Պարծենում ես, հա՞։ Պարծեցիր, բայց այն էլ իմացիր, որ ինչ էլ լինի, էլի հոգիդ իմ ձեռքումն է. ես եթե ուզենամ, կարող եմ հենց վաղը, հենց այս գիշեր փոխել քո բախտը։ Դու իմ ծնողների կյանքը թունավորեցիր, մորս զրկեցիր յուր միակ զավակի երեսից, ինձ չոլերը բաց թողեցիր, որ դու այսօր հանգիստ տանդ նստե՞ս։ Չէ, դու քո հոր նամուսն էիր ուզում պահե՞լ։ Իրավունք ունես։ Բայց ի՞նչ ես մտածում։ Մի՞թե կարծում ես, որ ես նամուս չունեմ։ Մի՞թե կարծում ես, որ ես այնքան փչացած եմ, որ չեմ կարող պատիվս պաշտպանել։ Երեխա ես, խեղճ, չես ճանաչում Սեյրանին․․․ «Ապրիր, սպասիր և կտեսնես, թե Սուսանը քեզ ինչպես է սիրում և ինչպես նա կզոհվի քեզ համար»։ Այդ քո բերանից դուրս եկած խոսքերն են։ Հապա ինչու այդպես շուտ մոռացար ինձ։ Ռուստամի հարստությունը, տուն ու տեղը, ոսկի, արծաթը, զառ ու զառբոֆը քեզ շլացրին, հա՞։ Լավ, ինձ էիր խաբում, հա՞։ Սպասիր, համբերիր, շատ էլ խաբվող մարդ չիմանաս Սեյրանին։ Դու ուզում էիր քո և քո ծնողների իբրե թե ընկած անունը ուրիշների աչքում բարձրացնել, նրանց նամուսը մաքրել և այդ պատճառով էլ ինձ թողիր ու գնացիր Ռուստամին։ Լավ, բաս Սեյրա՞նը, նրա՞ նամուսը։ Չլինի թե կարծում ես, որ նա ոչինչ չի հասկանում։

Ինքդ քո անունը ուրիշների բերանից ազատեցիր, իսկ իմ
անունը կեղտոտելով, գցեցիր սաղ քաղաքի բերանը։ Խեղճ ողորմելի,

կարծում ես, որ այսքանն էլ հասկանալու խելք չունի Սեյրանը, հա՞։ Տեր աստված, տեր աստված, մի՞թե ես այնքան փչացել եմ, ընկել եմ, որ էլ ոտքի կանգնելու կարողություն չունիմ»։

Սեյրանը գլուխը քիչ թեքեց դեպի մեջքը և յուր անորոշ հայացքը մի քանի րոպե հառեց օթևանի առաստաղին, որի փտած ու սևացած կոճերը կտուրի ծանրությունից ծռվել էին ու ճաքճքել։ Նա մտածում էր, թե ինչպես ինքը խայտառակվել է յուր ընկերների առաջ, թե ինչպես այդ ընկերները ամեն անգամ յուր երեսին կրկնում էին Շամախում․ «վախկոտ ես, անազնիվ ես, նամուս չունես, որ աչքերդ բաց հարսնացվիդ քեզանից խլեցին, ուրիշին տվին» և այլն, և այլն։

Ղարդուշանց Էմիրը, Էմիրը, տես ինչքան ընկել եմ, որ նա էլ է ինձ ծաղրում։ Նա էլ մինչև անգամ ինձ վրա լեզու է բանեցնում, փահ, փափախդ ցեխի մեջ ընկնի, Սեյրան ջահիլ հա, ասաց նա, երկու ձեռներով մի ուժգին հարված տալով գլխին, որ ծածկված էր Դաղստանի մոխրագույն երկարամազ «շուլլահիով»։

Հարցնող լինի, թե էլ այսուհետև ի՞նչ երեսով եմ ապրում։ Ծնողներիս աչքից ընկած, Շամախու մեջ խայտառակված, ընկերներիս մոտ ծաղրի ու ծիծաղի առարկա դարձած, էլ ի՞նչ երեսով եմ մտիկ անում ուրիշներին։ Շամախում չկարողացա ապրել, դուրս եկա, Ղուբա գնացի։ Խեղճ մայր, դու հիմա հավատացած ես, որ առուտուր է անում։ Խեղճ պառավ, խեղճ պառավ, ծնվեցի թե չէ, -օրդ սևացավ։

Սեյրանը բարձրացավ տեղից և սկսեց փոքրիկ ու նեղ օթևանի երկայնությամբ շրջել հետ ու առաջ։

Տեր աստված, տեր աստված, ինչեր են խոսում հիմա ջահիլները Շամախում։ Ինչ պիտի խոսեն, ամեն անգամ Սեյրանի անունը տալիս երեսները ծռում են ու թքում․ օհ, ճակատը ամոթից քրտնում է, երբ մտաբերում է նրանց։ Հիմա ամենքը, հավաքված գինետներից մեկում, խմում են։ Մինը ուզում է նրա կենացը խմել, մյուսը չի ուզում խմել, «չունքի նա նամարդ, բենամուս է, մեր դաստի անունը բեաբուռ արավ սաղ քաղաքում»։ Ճշմարիտ է, իրավունք

ունեք ասելու․ նա խայտառակ արավ ձեր դաստի անունը։
Բայց սպասեցեք, Սեյրանը շատ էլ բենամուս ջահիլ չէ, սպասեցեք,

և կտեսնեք։

Դրսում քամին շարունակ փլում էր։ Սեյրանը մոտեցավ պատուհանին և սկսեց նայել դուրս, դեպի քարվանսարայի բակը։ Մի քանի րոպե շարունակ նա մտիկ արավ, թեև նրա աչքերը պատուհանի սառցապատ ապակիների միջով ոչինչ չէին կարողանում որոշել դրսում։ Հետո նա երեսը շուռ տվեց և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ բավական հաստատ և կանոնավոր քայլերով։

Երեկ ես բազարում տեսա քո մարդուն, Ռուստամին, շարունակեց մտածել նա, տեսա, արյունս գլխովս տվավ։ Ես ուզում էի մոտենալ, խանչալս փորը կոխել, փորոտիքը դուրս թափել։ Ուզում էի փողոցի սպիտակ ձյունը ներկել նրա կարմիր արյունով, որ սիրտս հովանար։ Բայց ես այդ չարի։ Չկարծես, որ վախեցա նրանից, Սուսան, չէ, չարի, որովհետև հիմա մտածում եմ, որ նա այնքան մեղավոր չէ, ինչքան որ դու ես մեղավոր, Սուսան։ Եթե ես վրեժ եմ ուզում հանել, լավն է ձեր երկուսից հանեմ, թե չէ միայն Ռուստամի արյունը ինձ չի հովացնի։ Հըմ, իմանում եմ, Սուսան, դու ինձ այնքան մոռացել ես, որ սրան ու նրան էլ հավատացրել ես, թե Սեյրանին իսկի երեխայությունից չես ճանաչել։ Այդ ես գիտեմ, որ ասել ես, հենց ընկերներս էլ այդ պատճառով են ինձ այդքան ծաղրում։ Շըպպանիկին ծնողներդ գցել են քաղաք, որ այստեղ ու այնտեղ ասի, թե «կուժ ծախողանց Սեյրանը զուր տեղն է դրան ու նրան ասել, թե Սուսանը նրա հարսնացուն է եղել, այդ է արել, այն է արել» և այլն, և այլն։ Առաջինը ես ոչ ոքի չեմ ասել իմ բերանով այն բաները, ինչ որ խոսում են քաղաքում։ Երկրորդը` թե որ խոսում են, սո՞ւտ են խոսում, Սուսան։ Սո՞ւտ է, որ դու իմ հարսնացուն ես եղել երեխայությունից, սո՞ւտ է, որ ես քեզ հետ խոսել եմ, տեսնվել եմ։ Ամեն ցավերից ազատվել ես, հանգիստ ապրում ես, հիմա ուզում ես Սեյրանին սուտ դուրս բերել հա՞ա։ Լավ, շատ լավ, Սեյրանն էլ խելք ունի, հիմար չէ։ Թող չհավատան, թող ծաղրեն, ինչքան ուզում են, բայց ես շուտով, շատ շուտով ամենքին ցույց կտամ, կհաստատեմ, թե ես սուտ չեմ ասել,

թե ինչ որ խոսում են, գոնե նրա կեսը, կիսի կեսը ճշմարիտ է։
Թող մարդդ, Ռուստամը, որ հավատացած է, թե ես շառլատան եմ,

թող տեսնի, ով է շառլատան։

Սեյրանը կրկին նստեց, քառորդ ժամի չափ գլուխը ձեռքերին հենած, մնաց անշարժ։ Հետո նա դարձյալ վեր կացավ տեղից և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ ավելի արագ և ավելի ամուր քայլերով։

Արյունս գլխովս է տալիս, աչքերս մթնում են, երբ մտածում եմ, թե ինչեր են խոսում ինձ վրա ընկերներս։ Չէ, անպատճառ ես պիտի վրեժ առնեմ։ էլ ո՞ր օրվա ջահիլն եմ, որ այսօրվա օրն էլ իմ նամուսը չկարողանամ ցույց տալ։ Հա՛, վճռված է։ Ես դեռ Շամախումն եմ մտածել այս բանը, թե չե` էլ ինչո՞ւ համար եմ չոլերն ընկել, ինչո՞ւ համար եմ Շուրա եկել։ Բայց, տեր աստված, տեր աստված, ի՞նչպես հանեմ վրեժս, ի՞նչպես հաստատեմ, որ ես, որ ես...

Սեյրանը կրկին կանգնեց պատուհանի առաջ և սկսեց նորից դեպի դուրս նայել։ Հետո նա երեսը շուռ տվեց և մի քանի վայրկյան անթարթ աչքերով նայեց աղոտալույս կանթեղին։

Հա՛, ինչպես հաստատեմ, որ ես․․․ որ ես․․․ նահլաթ քեզ, չար սատանա, ասաց նա ճակատին մի ուժգին հարված տալով և հետո անգիտակցաբար նայեց մեջքին կապած դաշույնի կոթին, ինչպես հաստատեմ, որ ես Սուսանի հետ սիրահարական կապ եմ ունեցել, ի՞նչպես...

Մի քանի անգամ նա ինքն իրան կրկնելով «ի՞նչպես, ի՞նչպես», կանգնեց օթևանի մեջտեղում և, աջ ձեռը դաշույնի կոթի վրա դնելով, իսկ ձախը ճակատին, թաղվեց մտածողության մեջ։ Դարձյալ մի քանի րոպե էլ նա այդ դրության մեջ մնաց։

Երբեմն նա ձախ ձեռը ևս հեռացնելով ճակատից, դնում էր դաշույնի կոթի վրա և աչքերը հառում օթևանի առաստաղին։ Այդ ժամանակ նա, շրթունքները կրծոտելով, ստեպ-ստեպ արտասանում էր հատ ու կտոր խոսքեր, օրինակ «աչքերը», «ուսը», «սև մազ», «կուրծքը» և այլն, և այլն։

Be the first who will comment on this

Other parts of "Նամուս"

Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

Sad return (nobody is waiting)
Sad return (nobody is waiting)
Play Online