Alexander Shirvanzadeh

Գործակատարի հիշատակարանից

IV

Արդեն երեք տարի էր, որ ես ծառայում էի աղա Գուլամյանցների մագազինում։ Գործերս վատ չէին գնում։ Եվ արդեն գրավել էի Մակար աղայի հավատարմությունն և օրեցօր ավելի ու ավելի բարձրանում էի նրա աչքում։ Մանրավաճառ Թորոսի խոսքերի նշանակությունը փոքր առ փոքր սկսում էի հասկանալ, նրա տված խրատն ինձ օգնում էր։ Այնտեղ, ուր հարկավոր էր խորամանկություն ես խորամանկ էի, ուր հարկավոր էր միամտություն ես միամիտ էի։ Ուր հարկավոր էր կեղծավորություն և շողոքորթություն ես կեղծավորող և շողոքորթող էի, ինչպես պարսիկ, ուր հարկավոր էր ստախոսություն ես սուտ էի ասում, ինչպես մի հմայող։ Մի խոսքով, ես հնազանդվում էի ամեն մի դեպքում հանգամանքներին և իմ ամեն մի քայլն անում էի վերջինների համեմատ, միայն թե կարողանայի առաջանալ Մակար աղայի մոտ, միայն թե ձեռք բերեի նրա վստահությունը։

Հասել էին այն ուրախ օրերն, երբ Մակար աղան պիտի ամուսնանար։ Մի քանի ամիս առաջ արդեն սկսել էինք պատրաստություններ տեսնել այդ նշանավոր օրվա, համար։ Այդ օրերն ես այնքան զբաղված էի, որ, ինչպես ասում են, քիթ սրբելու ժամանակ չունեի։ Իմ գործերը շատացել էին թե տան և թե՛ մագազինում։ Ամենքն ինձ էին հանձնարարություններ անում, և ես կատարելապես թևեր էի առել ու թռչում էի ամեն կողմ, ուր ուղարկում էին ինձ։ «Խաչի, գնա բազար, այնինչ բանը գնիր»։ «Այս րոպեիս աղա», և Խաչին մի վայրկյանում անհետանում էր աղայի հրամանն անհապաղ կատարելու։ «Խաչի, վազ տուր մագազինից այսինչ կտորը բեր»։ Մակար աղան դեռ խոսքը չավարտած, Խաչին արդեն ճանապարհ է ընկել։

Այդ միջոցներին Մակար աղան գտնվում էր ուրախ տրամադրության մեջ։ Նա ամենքի հետ քաղցրությամբ էր վարվում, ամենքի հետ խոսում էր կակղությամբ, նամանավանդ ինձ հետ։ Մյուս գործակատարների դեպի ինձ ունեցած նախանձին չափ չկար, ես դառել էի մի փուշ և ծակում էի նրանց աչքերը։ Ամենքը նախանձում էին մանավանդ նրա

համար, որ ես աղա Գուլամյանցների
ընտանիքում ընդունվում էի ինչպես նրա անդամներից մեկը,

իսկ իրանք ամսենը մի անգամ հազիվ ոտք էին դնում այնտեղ։

Մակար աղան պիտի պսակվեր Շ․․․ քաղաքի մի հարուստ դրամատիրոջ աղջկա հետ․ Այն աղքատ աղջիկը, որի հետ նա առաջ ուզում էր նշանվել և որի մասին միջնորդություն էր անում տեր-Վահակը, մեռել էր։

Թե ինչ էր Մակար աղայի հարսանիքը, որքան շքեղ էր և ինչքան ծախս եղավ այս մասին ես ավելորդ եմ համարում գրել իմ հիշատակարանում։ Բավական է միայն ասել, որ խրախճանը շարունակվեց ուղիղ հինգ օր, և քաղաքում մարդ չմնաց, որ չհրավիրվեր հարսանիք։ Մի օր Մակար աղան ճաշկերույթ տվեց առանձնապես հասարակության բարձր դասակարգին, երկրորդ օրը միջին և ստոր դասակարգերին, երրորդ օրը ռուսներին, չորրորդ օրը յուր ընկերակիցներին։ Եվ այդ հինգ օրվա ընթացքում ես այնքան աշխատել էի, այնքան այս ու այն կողմն էի վազվզել, որ հետո երկու օր հոգնածութենից սենյակիցս դուրս գալ չկարողացա։

Այսպես թե այնպես, ինձ համար խիստ ուրախ անցան հարսանիքի օրերը։ Ես մինչև անգամ զգում էի ինձ հարսանիքի հերոսներից մեկը․ Մի անձն, որով իմ ուշք ու միտքն այդ օրերը չափաղանց զբաղված էին Թամարն էր, որի հետ ամեն օր և ամեն ժամ առիթ ունեի խոսալու։ Թամարը, հասակ առնելով, կրկնապատիկ գեղեցկացել էր։ Մարդ եմ ասում, այն էլ ինձ նման 20 21 տարեկան թարմ երիտասարդ, որ անտարբեր լիներ։ Նայելով նրա առույգ և կարմրախայտ թշերին, սև ու կրակոտ աչքերին, նայելով շագանակագույն խիտ մազերին, որոնք թափվելով նրա բարձր ուսերի վրա հասնում էին մինչև մանիշակագույն ատլասյա հագստի վրա կապած ոսկե գոտին, նայելով նրա գեղեցիկ ոսկե մեդալյոնով զարդարված բարձր կրծքին խոստովանում եմ, ամեն անգամ սիրտս ժամացույցի նման չխչխկում էր։ Ես հազիվհազ կարողանում էի զսպել ինձ, որպեսզի չհարձակվեմ նրա վրեն և չգրկեմ։

Հարսանիքի օրերը կանանց դասակարգը, ինչպես ընդունված
էր տեղական հասարակության մեջ, չէր խառնվում տղամարդկանց

հետ։ Նա, բոլորովին անջատված, շարունակում էր զվարճությունը առանձին սենյակներում ուր ոչ մի տղամարդ չէր համարձակվիլ ոտք դնել։ Սակայն աղա Գուլամյանցների ընտանիքի վստահությունն ես այնքան գրավել էի, որ առանց որևէ արգելքի, համարձակորեն, իբրև մեկն ընտանիքի անդամներից, մտնում էի կանանց դասի մեջ։ Օգտվելով այս արտոնութենից, որ կրկնապատկում էր մյուս գործակատարների նախանձն, ես ամեն րոպե կարողանում էի հանդիպել Թամարին։ Պետք է ասած, որ Թամարը, չնայելով մեր դիրքերի տարբերությանը, բոլորովին գոռոզ չէր նայում ինձ վրա։ Իսկ ես, իհարկե, օգուտ քաղելով նրա պարզ բնավորութենից, ստեպ-ստեպ մոտենում էի նրան և խոսեցնում, ամենաչնչին առիթներ գտնելով։

Երբ մտիկ էի անում նրա գրավիչ դեմքին, իմ գլխում հազար տեսակի մտքեր էին ծագում, իմ ֆանտազիան գրգռվում էր, և ես դարձյալ իմ երևակայության մեջ սկսում էի կառուցանել օդային ամրոցներ։ «Երանի այն բախտավոր մարդուն, մտածում էի, որը պիտի դառնա քո տերը, Թամար։ Բայց ո՞վ պետք է լինի այդ մարդը։ Իհարկե, քաղաքի հարուստներից մեկը կամ ծերացած և մազերը սպիտակած մի տգեղ դրամատեր, որը կտանի քեզ նման գեղեցիկ և թարմ օրիորդին, որպեսզի մի քանի տարում քեզ էլ իրան պես պառավեցնի։ Ախ ոսկի, ոսկի, ինչե՛ր չես անում դու, քո ձեռքովդ ի՞նչ հնարներ չեն անցնում։ Ինչ կլիներ, որ ես էլ ունենայի քեզ, որ այսօր կարողանայի համարձակորեն մտածել Թամարի նման օրիորդի մասին։ Բայց մի՞թե առանց հարստության չի կարելի հույս դնել, միթե աղա Գուլամյանցները, եթե ուզենան, չե՞ն կարող ինձ բախտավորեցնել։ Միթե, եթե ուզենան, չե՞ն կարող ինձ մի օրում հարստացնել։ Ի՞նչ կպակասի նրանց, եթե իրանց ահագին հարստության մի մասը տան ինձ և Թամարին էլ պսակեն ինձ հետ, ասելով․ «տար, Խաչի, ապրիր և զվարճացիր»։ Այո, եթե ուզենան, կարող են անել, իսկ ես Թամարի համար ուրիշներից վատ ամուսին չէի լինիլ։ Փառք աստուծո, ի՛նչ բան է պակաս ինձ, բացի հարստութենից։ Ինքս ջահել, խելոք տղա,

դեմքով գեղեցիկ, մարմնով առողջ, գործ կատարելում
աշխույժ և ժիր։ Թող ինձ մի գումար տան և կտեսնեն, թե ես ինչպես

կշահեցնեմ նրան և ինչպիսի վաճառական կդառնամ։ Մի տարում կկրկնապատկեմ, կեռապատկեմ այդ գումարը, կգրավեմ Ռուսաստանի բոլոր վաճառականների հավատարմությունն և, մեծ քանակությամբ նրանցից ապառիկ ապրանքներ բերելով այստեղ, օրեցօր կընդարձակեմ իմ առուտուրի շրջանն և այնուհետև թող մի հատ վաճառական դուրս գա և ինձ հետ համարձակվի մրցել։ Կփախցնեմ մի քանի տարում վաճառականական ասպարեզից նրանց ամենքին և ինքս միայն կմնամ այնտեղ։ Իսկ Թամարը կապրի ինչպես թագուհի...

Այս երևակայությունից հետո, սթափվելով, սկսում էի մտածել, թե հիրավի չի՞ կարելի արդյոք մի կերպ Թամարին տիրանալ։ Չկա՞ն, արդյոք, այնպիսի խորամանկություններ, որոնց միջոցով հնար լիներ այդ թեև դժվար, բայց ոչ անիրագործելի նպատակին հասնել։

Իմ գլուխն ողորմելի գլուխներից չէր։ Ես հավատացած էի, որ նա ընդունակ է ստեղծել հազար տեսակի ծրագրներ իմ հանդուգն ցանկությանը կատարումն տալու համար։ Բայց ժամանակը շատ կարճ էր։ Թամարի 17 տարին լրացած էր․ նրա մարդու գնալու ժամանակը հասել էր, այսօր կամ վաղը կարող էր մեկը նշանվել նրա հետ։ Արդեն քաղաքում խոսում էին նրա մասին։ Այս միտքը սկսեց ինձ խիստ զբաղեցնել, և ես գիշեր-ցերեկ տանջվում էի։ Աշխատում էի հնարել զանազան մեքենայություններ, որոնց միջոցով կարողանայի կողմնակի կերպով արգելել Թամարի մարդու գնալը, մինչև որ տեսնեի թե իմ վերջն աղա Գուլամյանցների մոտ ինչպես է լինում։ Հարսանիքից հետո, երբ Թամարը բոլորովին գրավել էր իմ սիրտը, ես րոպե անգամ չէի դադարում նրա մասին մտածելուց։ Վերջապես, գլխումս հղացավ մի միտք, որ և սկսեց ընդդիմադրել իմ հուսահատության։

Հանդուգն և հանցավոր էր այդ միտքը, իմ կողմից հարկավոր էր մեծ զգուշություն և համարձակություն նրան իրագործելու համար, սակայն ինձ համար այդ միևնույնն էր։ Ես երբեք ինձ նեղություն չտվեցի մտածելու, թե որքան չար և սատանայական էր այդ միտքը,

ըստ որում ես արդեն հասել էի այն աստիճանին,
ասածը կրկնել։ Դու պիտի այնպես վարվես նրա հետ, որ նրան

չբարկացնես, եթե ոչ քեզ մի օր անգամ չի պահիլ։ Դու չպիտի մազի չափ նրա հրամաններից շեղվես։ Լսո՞ւմ ես։

Ես կլինեմ Աբրահամ աղայի ստրուկը, ինչպես նա կհրամայի, այնպես էլ կվարվեմ։ Ես ձեր ծառան եմ, ձեր հացն եմ ուտում․ ստրուկն ի՞նչ իրավունք ունե յուր տիրոջ հրամաններից շեղվել։

Մակար աղան մի քանի րոպե լռեց, մտածողության մեջ ընկնելով։

Խաչի, շարունակեց նա հանկարծ, կարծես, ծանր քնից սթափվելով։

Հրամայեցե՛ք, աղա։

Դու ինձ շա՞տ ես սիրում։

Ավելի, քան թե ծնողներիս, ես վերև աստծուն եմ պաշտում, ներքև՝ ձեզ։

Ինչ որ հրամայեմ կկատարե՞ս։

Հրամայեցեք խեղդվել նույն րոպեին կխեղդվեմ, հրամայեցեք ջուրն ընկնել նույն րոպեին ջուրը կընկնեմ, միայն թե ձեր հրամանը կատարվի։

Մի բան հարցնեմ, ճշմարի՞տը կպատասխանես։

Աղա, այդ ինչ խոսք է, որ դուք հրամայում եք։ Միթե երբևիցե ես ձեր ասածներին սուտ պատասխաններ տվե՞լ եմ, որ դուք այժմ կասկածում եք։

Շատ լավ․ բայց վախենում եմ, որ այս անգամ սուտ ասես։

Էլ ինչ ասեմ, աղա, հարցրեք ու փորձեք։

Խաչի, դու մեր Թամարի հետ խոսո՞ւմ ես։

Ինչո՞ւ չէ, չորս տարի ձեր տանը ծառայում եմ, ինչպես կարելի էր, որ այդքան ժամանակ նրա հետ չխոսեի։

Ինչ ես խոսում նրա հետ։

Ի՞նչ պետք է խոսի ծառան խանումի հետ․ նա ինձ հրամաններ և պատվերներ է տալիս, իսկ ես կատարում եմ։

Բացի դրանից, ձեր մեջ ուրիշ խոսակցություն չի՞ եղել։
Ծառայի և նրա խանումի մեջ չգիտեմ էլ ուրիշ ինչ խոսակցություն

կարող է լինել։

Շուտ-շո՞ւտ ես տեսնվել Թամարի հետ։

Տեսնվել ենք երբ որ նրան հարկավոր է եղել ինձ մի հրաման տալու։

Այդ ժամանակները նա քեզ հետ երկա՞ր է խոսել, թե՞ միայն հրամաններ է տվել։

Բացի հրամաններից ուրիշ ոչինչ բանի մասին ինձ հետ չի խոսել։

Ճշմարի՞տն ես ասում։

Թող աստուծո կրակն իմ գլխին թափվի, եթե ես ձեր առջև սուտ եմ խոսում։ Բայց, աղա, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ համար եք այդպիսի հարցեր տալիս ինձ։

Ոչինչ, այդ քո գործը չէ։

Մակար աղան լռեց և կրկին մտածողության մեջ ընկավ։ Նա ձեռները դարսեց մեջքին, ճակատը դարձյալ կնճռոտեց, հոնքերը քաշ արավ։ Պարզ էր, որ մի միտք էլի նրան հուզում էր։ Նա բարկացած էր։

Գնա՛, շորերդ կապիր և պատրաստվիր, որ առավոտը վաղ ճանապարհ ընկնես։

Ես գլուխ տվեցի և հեռացա իմ սենյակը։ Թե ինչ պատճառով էր Մակար աղան ինձ Բաքու ուղարկում և ինչու համար էր այդ հարցն ու փորձն անում այս մասին երկար չմտածեցի։ Հենց նրա առաջին խոսքերից ես իսկույն հասկացա, թե բանն ինչումն է։ Իմ սատանայական միտքն արդեն յուր հետևանքները ցույց էր տալիս։

Շորերս կապկպելու համար բավական եղավ միայն մի ժամ, հետո ես ընկա անկողին քնելու, որ առավոտը վաղ զարթնեմ, բայց քունը փախավ աչքերիցս։ Ես երկար ժամանակ անկողնիս մեջ տրորվում էի այս ու այն կողմ, չկարողանալով աչքերս անգամ փակել։ Ինձ չարչարում էր այն միտքը, որ Շ... քաղաքից հեռանալով այլևս չպիտի տեսնեի Թամարին։

Այն սենյակը, ուր գիշերում էի, ծառաների սենյակից բաժանված

էր մի բարակ տախտակյա միջնապատով։ Իմ մահճակալը
դրած էր այդ միջնապատի տակ։ Ծառաները սովորություն

ունեին առհասարակ գիշերները ուշ քնել։ Նրանք իրանց գործերը վերջացնելուց հետո հավաքվում էին միասին և սկսում զրույց անել գրեթե մինչև գիշերվա կեսը։ Սովորաբար նրանց խոսակցության նյութը լինում էին աղա Գուլամյանցների ընտանեկան և առևտրական գործերը։ Ճրագը հանգցրել էի, որ գոնե մութ տեղ կարողանամ քնել, բայց իզուր քունը ինձանից փախչում էր։ Ճարահատյալ, ժամանակս անցկացնելու համար, ականջս դեմ տվեցի տախտակի միջնապատի ճեղքերից մեկին և սկսեցի լսել ծառաների խոսակցությունը։ Անօգուտ բան չէր։

Ինչ ուզում ես, ասա, Գալուստ, Խաչին շատ խորամանկ տղա է։

Լսելով անունս, շատ հետաքրքրվեցի և, ականջս ավելի մոտ սեղմելով ճեղքին, շունչս հավաքած, սպասում էի, թե ինչ են խոսելու իմ մասին։

Բայց Թամար խանումը այնպիսի աղջիկ չէ, որ շուտ խաբվի, ասաց ծառաներից մեկը։

Ինչքան էլ խելոք լինի, Խաչիի ձեռքից չի կարող պրծնել։

Ես էլ չեմ հավատում, որ դրուստ է ասածդ։

Չես ուզում, մի հավատար, բայց ամբողջ քաղաքն է խոսում այժմ։ Մի քանի ամիս սրանից առաջ դու ինքդ տեսնում էիր, թե քանի տեղերից էին առաջարկություններ անում, այժմ ոչ ոք չի ուզում մոտենալ։ Հենց սրանից կարող ես իմանալ, որ ամենը, ինչ որ խոսում են, ճշմարիտ է։ Չէ, անիրավը խեղճ աղջկա անունը լավ խայտառակեց քաղաքում։

Թեկուզ ամբողջ աշխարհը խոսի, ես էլի չեմ կարող հավատալ։ Թամարին ես լավ եմ ճանաչում, նա այնքան զգույշ աղջիկ է, որ հազար Խաչիներ միասին հավաքվելով, չեն կարող նրան խելքից հանել։ Ես կարծում եմ, որ այդ սուտ լուրն ինքը Խաչին է տարածել։

Ի՞նչ օգուտ ունի Խաչին այդպիսի սուտ լուրեր տարածելուց։

Ինչ օգո՞ւտ։ Այ լսի՛ր․ Խաչին Թամարի համար հոգի է տալիս, բայց շատ լավ գիտե, որ ռեխը բան չի ընկնիլ։ Ահա նա լուր է

տարածել, թե իբր Թամարը սիրահարված է յուր վրա, իբր վաղուց
երկու հանք, մի ահագին նավթագործարան, մի տակառագործարան

և մի քանի նոր շինություններ, որոնք Բաքվի մեջ առաջնակարգ տեղ պիտի բռնեին։ Ճշմարիտը խոստովանած, առաջին անգամ մտնելով այդպիսի մեծ գործերի մեջ, մի տեսակ երկյուղ զգացի, որ միգուցե չկարողանամ կառավարիլ և Աբրահամ աղան, տեսնելով իմ անընդունակությունը, արտաքսի, թողնելով ինձ, ինչպես ասում են, չոր տափի վրա։ Բայց մտաբերելով իմ մինչև այդ ժամանակ ունեցած հաջողությունները, չվհատվեցի և աստուծո անունը տալով (նեղ ընկած ժամանակ ես դիմում էի նրան), սկսեցի գործել։

Սկզբում Աբրահամ աղան ինձ հետ վարվում էր մի փոքր մեղմ, այնպես, որ ես կարծեցի, թե նա ավելի համբերող մարդ պիտի լինի, քան Մակար աղան։ Բայց հետո մի բանում նկատելով մի չնչին սխալ, նա այնպես փոխվեց և կատաղեց ինձ վրա, որ ես իսկույն հասկացա, թե ինչ տեսակ մարդու հետ գործ ունիմ։

Քանի որ Աբրահամ աղան Բաքու էր գտնվում, ես գործերի կառավարության մեջ կատարում էի երկրորդական դեր, իսկ երբ նա ճանապարհվում էր Ռուսաստան, իմ գործերը բազմապատկվում էին, ես դառնում էի լիակատար կառավարիչ։ Հարկավոր էր մեծ հավատարմություն գործակատարի կողմից, որ աղա Գուլամյանցների նման զգույշ և խորատես մարդիկ հանձնեին նրան այդ գործերի կառավարությունը, ուր գործակատարը, եթե ուզենար, կարող էր նրանց գլխին լավ օյիններ բերել։

Ես ընդունում էի Ռուսաստանից եկած փողերը և հանձնում բանկը, կառավարում էի ֆոտոգենի գործարանը, հանքերը, տները և այլն, Բաժանում էի գործակատարների, մշակների և արհեստավորների ռոճիկներն ու վարձերը։ Մի խոսքով, ամեն ինչ իմ ձեռքումն էր։

Նավթային առուտուրի հաջող տարիներն էին։ Աղա Գուլամյանցները ճանապարհում էին Ռուսաստան մեծ քանակաթյամբ ֆոտոգեն։ Իմ շահասիրական ծարավը հագեցնելու համար պաշտոնս մի շատ հարմար ասպարեզ էր։

«Շատ հիմար մարդ կլինիս, Խաչի, եթե բաց թողնես այսպիսի

հաջող հանգամանքները։ Մի պատրաստի, քանդված, ոսկե
հոր է աղա Գուլամյանցների գործը քեզ համար, օգտվիր դեպքով և

քանի որ այս հորի մեջ ես, աշխատիր որքան կարելի է գրպանդ ամուր լեցնել»։ Բայց ինչպես լեցնեի գրպանս, որ աղա Գուլամյանցները չիմանային։ Մեծ անհեռատեսություն կլիներ իմ կողմից, եթե ես, հափշտակվելով հարմար առիթից, բանս դրստեի միանգամից, որովհետև աչքի առաջ ունեի մի ուրիշ նպատակ ևս․ ես ցանկանում էի Թամարին ձեռքից բաց չթողնել։ Աղա Գուլամյանցներին փեսա լինելը խիստ գրգռում էր իմ ինքնասիրությունը։ «Լավն այն է ոչխարին այնպես կոտել, որ նրան զգալի չլինի․ հարկավոր է մկրատը զգուշությամբ բանեցնել և թույլ չտալ, որ նա հասնի մինչև կաշին, եթե ոչ, Խաչի, անզգուշությունը կհասցնե քեզ վատ հետևանքների», ասացի ինքս ինձ։

Միջոցներ շատ կային, ես նրանցից ընտրեցի այնպիսիները, որոնք հեշտ և ձեռնտու էին։ Ամսական մի անգամ ես բաժանում էի տակառագործների վարձն և մշակների ռոճիկները։ Ոչինչ այնքան հեշտ չէր, որքան սրանց հաշիվների մեջ խառնակություն մտցնելը։ Ես աղա Գուլամյանցների տված իմ ամսական հաշիվների մեջ ցույց էի տալիս մի մշակի փոխարեն երկուսը, ավելացնում էի տակառների գինը։ Գործակատարական բարբառով հաշիվների մեջ այդ կոչվում է «վերադիր», և ես, ամեն անգամ «վերադիր» անելով, երկու տարուց հետո հաշվեցի և տեսա, որ ինձ մոտ գոյացել է մի նշանավոր դրամագլուխ, որով կարող էի բոլորովին հեռանալ աղա Գուլամյանցներից և ինքնուրույն վաճառական դառնալ։ Սակայն ես չշտապեցի։ Հարկավոր էր առաջ գնալ, մի անգամ արդեն սկսել էի, այլևս հետ կանգնելն ինձ համար անհնարին էր։ Մանրավաճառ Թորոսի ասած գաղտնիքն այլևս ինձ համար պարզվել էր։

Բայց հանկարծ իմ վիճակը դարձյալ փոխվեց․ մի օր Աբրահամ աղան ինձ հրավիրեց յուր մոտ և հայտնեց, թե ես պիտի գնամ նրա հետ Ռուսաստան։ Այս տեղափոխության պատճառը գիտեի ինչն էր։ Աղա Գուլամյանցների ընտանիքն եկել էր Բաքու։ Ինձ հեռացնում էին Թամարից, որի մասին իմ տարածած լուրը քանի գնում այնքան զորություն էր ստանում, չնայելով, որ երկու տարի

էր նրան՝ չէի տեսնում։ Այս անգամ ևս ես հնաղանդվեցի համար լավ չէ, որ դու այդպես վատ ես հագնվում։ Իսկ մնացյալն

ուղարկիր հորդ։

Աստված ձեր կարողությունը տասն անգամ ավելացնի, թող նա ձեզ միշտ իմ գլխին տեր պահի, որ ես էլ ձեր շվաքում ապրել կարողանամ։

Բայց լավ ծառայիր, խարդախություն չանե՛ս իմ գործերում։

Թո՛ղ ձեր հացն իմ աչքերը կուրացնի, թե ես մինչև օրս մտածել եմ կամ այսուհետև պիտի մտածեմ ձեր կամ ձեր շահերի դեմ։ Երկնքում աստված, ներքև դուք եք ինձ համար․ իմ խիղճն ի՞նչպես թույլ կտա ձեր դեմ խարդախություն անել։

Լա՛վ, գնա՛։

Որպեսզի իմ շնորհակալությունն ավելի զգալի կերպով արտահայտեմ Աբրահամ աղային, ես չոքեցի նրա առջև և մի քանի անգամ համբուրեց նրա սերտուկի փեշերն և կոշիկների ծայրը։ Աբրահամ աղան չընդդիմացավ այս բանին։ Զեր ոտը դրած տեղը թող իմ գլուխը լինի, ասացի ես ճիշտ արևելյան կեղծավորությամբ, ձայնս դողացնելով, որպես թե զգացմունքից հուզված եմ։

Շա՛տ ապրես, լավ է, վե՛ր կաց, միշտ այդպես երախտագետ եղիր աղաներիդ։ Իսկի չմոռանաս այն մարդկանց լավությունը, որոնք քեզ պահպանում են և պաշտպանում։

Թող աստված ինձ մոռանա և իմ գլխին կրակ թափի, եթե ես երբևիցե մոռանամ ձեր լավությունները։

Բավական է, գնա այժմ գործիդ։

Ես կրկին անգամ չոքեցի Աբրահամ աղայի առջև և կոշիկները համբուրեցի, հետո, վեր կենալով ու հետուհետ գնալով, դուրս եկա նրա սենյակից։

«Խաչի, ասացի ինքս ինձ, պառկելով անկողնում այդ երեկո, բախտն երեսիդ ծիծաղում է։ Աղա Գուլամյանցներին կուրացրել ես, մանրավաճառ Թորոսի խոսքերը կատարվում են, դու արդեն մտել ես նրանց գրպանը։ Այժմ քեզ պակաս է միայն Թամարը․ եթե նրան էլ ճանկես, այն մամանակ քո մի քանի տարի

առաջ երևակայած փառավար ապագան այլևս իրականացված է։
Be the first who will comment on this

Other parts of "Գործակատարի հիշատակարանից"

Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

The sons did not return. 1968
The sons did not return. 1968
Play Online