Ծնվել է 1986 թվականի փետրվարի 20-ին Մեղրիում։ 1993-2003թթ սովորել է Ստեփան Շահումյանի անվան Մեղրու թիվ 1 դպրոցում՝ ստանալով միջնակարգ կրթություն։ 2003-2008թթ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմություն և իրավունքի հիմունքներ բաժնում՝ ստանալով պատմության և իրավագիտության ուսուցչի որակավորում։ 2008-2014թթ աշխատել է Մեղրու պետական քոլեջում որպես իրավագիտության դասախոս։
2010-2012թթ աշխատել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության Մեղրիի քաղաքացիական կենտրոնում՝ որպես իրավախորհդատու։
2018 թվականին մեկ տարի աշխատել է Կարճևանի հիմնական դպրոցում որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։
2019 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ վիճակագրական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում որպես մասնագետ։
Տվյալների մասնագետ է և վիճակագիր։ Իր մասնագիտական հոդվածները հրապարակել է medium.com կայքում։
Սկսել է ստեղծագործել 2008 թվականից՝ գրելով իր առաջին բանաստեղծությունները։ 2016 թվականին սկսում է գրել իր առաջին վեպը՝ «Անտեսանելի խաղացողը»։
2024 թվականին ստեղծում է «Գրող Նարեկ Սարգսյան» ֆեյսբուքյան էջը, որտեղ առաջին անգամ հրապարակում է իր ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները, վեպերը, պատմվածքները, հեքիաթները՝ ընթերցողին հնարավարություն տալով ամբողջովին ընթերցել դրանք։