Զահրատ

Տարբերութիւն

Կիկօ աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ
Երկինքը կապոյտ ծովերը կապոյտ
Սիրած աղջկան աչքերը կապոյտ
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ

Ակնոցը քթին չորս դին կը նայի
Կʼըսես ծովերը կապոյտ էին միշտ
Կʼըսես երկինքը կապոյտ էր արդէն
Չի հաւատար որ նոր տեսայ կʼսէ
Ակնոցը քթին չորս դին կը նայի

Կիկօ աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապոյտը կապոյտ կը տեսնէ

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Կարմիր ձի
Կարմիր ձի
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից