Եղիշե Չարենց

Շրթերդ կրակով լիքը օսկեջրած չինի են, ջա՛ն

Շրթերդ կրակով լիքը օսկեջրած չինի են, ջա՜ն,
Խոսքերդ դրախտի խմիչք` անմահական գինի են, ջա՜ն:

Էսօր տնում սուփրա ունեմ` էշխիցդ քե՜ֆ պիտի անեմ.
Ի՞նչ կըլի որ օթախս գաս ու մե անգամ լինի էն, ջա՜ն:

Փռել եմ խաս խալիչեքը, վրեն ծաղիկ ունեմ շարած`
Ոտքիդ կարոտ սպասում են շահնշահի, խանի են, ջա՜ն:

Աչքերս թող կրակ ըլին քո սուրբ չրաղվանի համար.
Դափ ու զուռնեն հազրել եմ` մտքերդ ի՞նչ բանի են, ջա՜ն:

Կուզես՝ հոգիս ճամփա անեմ, սիրտս դնեմ ոտքերիդ տակ`
Սրտիցս արյուն է հոսում ինչ որ ուզես կանի էն, ջա՜ն:

Յատուկ Երաժշտություն
Հայաստան սիմֆոնիկ պանել
Ղազարոս Սարյան

Հայաստան սիմֆոնիկ պանել

Կապված քնի մեջ
Կապված քնի մեջ
Խաղա առցանց