Եղիշե Չարենց
Մոխիրի միջից — կարմիր կրակներ
Մոխիրի միջից կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:
Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը աչքերի ոսկում:
Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից
Հե՛յ, հասե՛ք հասե՛ք. հրդեհ է նորից:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Առնո Բաբաջանյան
Գիշերային տեսարան
Սասունցի Դավիթ
Խաղա առցանց