Եղիշե Չարենց
Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ
Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ:
Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր,
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:
Ծի՛ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր,
Հոգիդ փռի՛ր արձակ, ո՜ղջ աշխարհը գրկիր...
Անրջորեն ապրի՜ր տիեզերքում հրափ
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ...
1919-1920
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Գեորգի Գյուրջիև
Քրիստոսի Հարությունը
Գալաթայի աշտարակը լուսնի լույսով
Խաղա առցանց