Եղիշե Չարենց
Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո
Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո:
Շուրջդ մութ է, շուրջդ մահ, երեկո:
Կոպերի տակ քո փակված, կրակուն,
Այրվում է քո հոգին կրակում:
Հուրը լիզում է տարփոտ շրթերով դեղին
Քո երկնագույն աչքերի, քո սրտի ուղին:
Հուրը լափում է հիմա սիրտդ աղջկա
Շուրջդ մութ է, շուրջդ մահ, ու փրկում չկա...
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Սայաթ Նովա
Առանց քեզ ինչ կոնիմ
Երեք տարիք
Խաղա առցանց