Եղիշե Չարենց
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է`
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր.
Տխրությունը թույն է, ժանգոտած մի սուր է:
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է.
Օ, թողե՜ք որ, քույր իմ, մորմոքող իմ հուրը
Բռնկի հույսով նոր մշուշում անծիր.
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է.
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էդուարդ Բաղդասարյան
Նոկտյուրն
Արմենիա
Խաղա առցանց