Եղիշե Չարենց

Ելե՜լ են նորից...

Ելե՜լ են նորից...
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ...
Շիկնել է աշխարհը հրից։
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն...

Աշխարհը զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ...
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք...

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ ո՛ւր էլ որ թռչես...
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ...

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ...

Յատուկ Երաժշտություն
Անուրջներ
Առնո Բաբաջանյան

Անուրջներ

Լեռներում
Լեռներում
Խաղա առցանց