Վիլյամ Սարոյան
Վանա լճին
Օ՜, Վանա լիճ, դու ներքին ծով հայրենիքի իմ սգավոր,
Հայրս է նայել կսկծացող իր աչքերով քեզ ակնդետ,
Մեր սրտերն արդ մեկ են դառնում որդիական աղոթքիս հետ ։
Նրա արյունն իմ արյան մեջ վեր է հանում պահն ահավոր
Երբ հայրենի ափը թողած նա հրաժեշտ տվեց վերջին -
Հեղձամղձուկ ու անողոք պարտադրված մի հրաժեշտ։
Օ՜ Վանա լիճ, խորհրդանիշ դու մեր վշտի, ախ այնքան հեշտ
Շարունակում են նրանք հեգել իրենց ժխտումն ամեն ինչի։
Նրա ոգու հողից էր այդ բաժանումը երկարատև
Ու երկնքից, ուր լեգենդն էր նրա կյանքի ուժ ստանում,
Եվ չնայած մահկանացուն նա իր կնքեց հեռու երկրում
Նրա ջահել ուրվականը մնաց քո պաղ սուգից վերև,
Ողբ ու արցունք՝ մշուշի մեջ ու հորդառատ անձրեւների,
Օ՜ Վանա լիճ, դու ավազան մահու չափ խոր քո ցավերի:
-
- Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, Ապրիլ 7, 1933
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էլեն Յոլչյան
Լարային քառյակ – Քամի
Սիփան լեռը Կտուց կղզուց
Խաղա առցանց