Վահան Տերյան

Ուրվական

Մթնշաղային ժամերին, երբ ես
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսներես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն
Եվ փայփայում ես, օրորում ես քո
Անխոս գգվանքով ամեն երեկո...

Ընդունում եմ քո համբույրը նրբին,
Ուրվականային փայփայանքըդ ես,
Երբ լույս է և մութ մթնշաղ, երբ իմ
Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ.
Ու քեզ հետ նստած, գիտեմ, դու չես այն,
Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն...

Յատուկ Երաժշտություն
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Արամ Խաչատրյան

Ջութակի կոնցերտ ռե մինոր

Սասունցի Դավիթ
Սասունցի Դավիթ
Խաղա առցանց