Վահան Տերյան
Անանց կարոտն է իմ սիրտը տանջում
Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու...
Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ,
Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ.
Կըցրե՞ս սրտիս թախիծը խավար,
Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս...
Թափառում եմ ու կարոտով կանչում,
Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն.
Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում,
Բայց անհայտ ես դու, դու չունես անուն...
1908
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Սուսերով պար
Homo Sapiens
Խաղա առցանց