Ծով alizé Բանուչյան
Ես կուզեի, որ դու գայիր հետո
Ես կուզեի, որ դու գայիր հետո,
այնքան հետո` հազիվ լիներ ճանաչելը,
և իմ մարմնի ամեն թոշնած կետով
ինձ հիշեիր, ափսոսայի ամաչելը...
ես կուզեի, որ դու գայիր հետո,
և լինեինք կյանքից այս իմաստուն,
և ասեիր` ինձ էլ մենակ մի թող
և թևանցուկ նորից քայլեինք տուն:
Ես կուզեի, որ դու գայիր հետո
այնքան հետո...որ էլ չգնայիր,
և իմ մարմնի ամեն թոշնած կետով
ինձ հիշեիր, ինձ սիրեիր , ինձ մնայիր...
14.12.2017
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Առնո Բաբաջանյան
Գիշերային տեսարան
Աղջիկ պատուհանի մոտ (Գյուղում)-1964
Խաղա առցանց