Սիպիլ

Հարցում

Հոգիս լի է ճաճանչներով ըզգացման.
Կը փալփըլին, կը նըշուլեն, կը ցոլան.
Ո՞ր աստղերուն, ո՞ր այգերուն մեջ թափեմ
Որ խավարներն իմ անցյալիս լույսի ցոլքով մը շողան:

Հոգիս լի է լայն հեղեղով մը հույսի.
Կը փոթորկի, կը ծփծըփա, կը հուզվի.
Ո՞ր ծովերուն, ո՞ր գետերուն մեջ զեղում
Որ մայրենի հողին վըրա գեթ ցողի շիթ մը հոսի:


Հոգիս լի է կըրակներով ըղձանքի.
Կը կայծկըլտա, կը բոցբոցի ու կ'այրի,
Ո՞ր փայլակին, ո՞ր կայծակին հանձնեմ զայն
Որ անցյալի մոխրին ներքև գոնե կայծ մը հըրահրի:

Յատուկ Երաժշտություն
Սերենադ
Ղազարոս Սարյան

Սերենադ