Սիփան Շիրազ
Կամուրջներ են՝ անուրջների վրա
Գարնան կապույտ-հրաշք թոքերի մեջ, աշնան
Կապույտ հրաշք թոքերի մեջ, ամռան դեռ տաք ու
փակ օրերի մեջ - ես փնտրում եմ քո
աչքերը, քո աչքերը, որ նման են փոքրիկ աստվածների, քո
աչքերը, որ
օրեր են գարնան, քո աչքերը կամուրջներ են ԵՐԿՆՔԻ
ՏԱՆ...
քո աչքերը սիրուն լակոտներ են;Ես ինչ գիտեմ, ինչ են քո
աչքերը...
քո աչքերը - ծախված պոռնիկներ են, քո աչքերը հարուստ
աղքատներ են,
ես ի՞նչ գիտեմ՝ Ի՞ՆՉ են, Ի՞ՆՉ են քո աչքերը:
Քո աչքե՞րը...քո աչքերը մահանում են
Գարնան կապույտ - հրաշք թոքերի մեջ,
Աշնան կապույտ - հրաշք թոքերի մեջ,
ԳԱԼԻՔ հրաշք ու ՓԱԿ դռների մեջ:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Դավիթ Բալասանյան
Շրջանաձև
Տեսարան դեպի Բջնի բերդ
Խաղա առցանց