Շուշանիկ Կուրղինյան

Ես տեսա նրան շատ օրեր անցած․․․

Ես տեսա նրան շատ օրեր անցած,
Ու կրծող ցավը սրտումս թաղած՝
Քննող հայացքով իրար նայեցինք
Աչքերով սառած
Սրտերով մեռած։

Չկար այն վիշտը, որ գիշեր ցերեկ
Կրծում էր սիրտս և արցունքները,
Որ երբեք ցամքեց իմ թաց աչերես,
Անցան այն օրեր,
Ու կորան անհետ։

Եվ գուցե մի օր մենք բախտի բերմամբ
Պատահենք իրար սառ հողի գրկում,
Ո՛չ կռիվ, կասկած, ո՛չ էլ դարդ սրտում
Աչքերս սառած,
Սրտերս մեռած։

1896

Յատուկ Երաժշտություն
Ալ Այլուղս
Կոմիտաս

Ալ Այլուղս

Աղջիկն ու լուսինը
Աղջիկն ու լուսինը
Խաղա առցանց