Սայաթ Նովա

Քամանչա

Էսպես Արութինի ասած.

Ամեն սազի մե՜չը գոված՝ դուն թամամ դասն իս, քամա՛նչա,
Նաքաս մարթ քիզ չի կանա տե՛սնի, դուն նրա պասն իս, քամա՛նչա,
Ղաստ արա՝ է՛լ լավ օրերու էդիվը հասնիս, քամա՛նչա,
Քեզ ինձնից օ՞վ կանա խըլի, աշուղի բասն իս, քամա՛նչա։

Անգաճըդ էրծաթեն պիտի, գըլուխըդ ջավահիր քարած,
Կութըդ շիրմայեմեն պիտի, փուրըդ սադափով նաղշ արած,
Սիմըդ օսկեն քաշած պիտի, էրկաթըդ փանջարա արած,
Օչ օվ ղիմեթըդ չի գիդի, լալ ու ալմասն իս, քամա՛նչա։

Ճիպուտըղ վարաղնած պիտի, թահր ունենա հազար ռանգով,
Ձարըդ ռռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով,
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով,
Անուշահամ գինով լիքը՝ դո՛ւն օսկե թասն իս, քամանչա։

Ածուլիդ էրկու կու շինիս, առաչ շահիր ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այվընումը, պարապ վախտի ռափա գուզիս,
Յիփ վեր գու քաս մեջլիսումը՝ քաղցըր զող ու սափա գուզիս,
Բոլորքըդ գոզալնիր շարած՝ մեջլիսի կեսն իս, քամա՛նչա։

Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողը,
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կոնիս, բաց կուլի հիդըդ խաղողը,
Խալխին էս իլթիմազն արա՛ ասին՝ «ապրի քու ածողը»,
Քանի սաղ է Սայաթ Նովեն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա։

Յատուկ Երաժշտություն
Արի
Դավիթ Բալասանյան

Արի

Մշեցիների հարսանիք
Մշեցիների հարսանիք
Խաղա առցանց