Սայաթ Նովա
Մըտա էշխի քուրեն
էս հայերեն ղարահեջա է։
Մըտա էշխի քուրեն խալիս դառնալու,
Սիրտըս էլավ քէ ու այիբ, էրկու բեն,
Կամավ սովդեն մըտա դարդը բառնալու,
էլ ո՞ւմ բըռնիմ սէ ու այիբ էրկու բեն։
Դադա պիտի խոսկը ղադիմի շինե.
Շարբաբի միչումը խամ թիլ չը հինե.
Զորու նըման շասե՝ իմ դեդեն ձին է,
Մարթ վուր ըլի նու ու այիբ էրկու բեն։
Ինչպես վուր կըրակին չի դիմանա մում,
էնպես սախաթ կուլի, օվ օր խոսի հում.
Սայաթ Նովեն ասաց՝ էնդուր չէ պակսում
էրկու աճկես էրկու այիբ, էրկու բեն։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ալեքսանդր Սպենդիարյան
Էնզելի
Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին
Խաղա առցանց