Սայաթ Նովա

Մազիր ունին դաստառեհան

էս Արութինի ասած է, իլլահի.

Մազիր անիս դաստառեհան՝ նման սիրուն սուսանի.
Ունքիրըդ ղալամով քաշած, սազում ին միր գումանին.
Թեթերուկըդ նիտ ու նաշտար՝ դիբչում է միր քամանին,
Աճկիրըդ օսկե փիայա, կրակ դրից միր ջանին։
Վարթ էրեսիդ խալ իս դրի՝ աստղի նման հավասար.
Գունքըդ Հնդստանի մում է, ջանս արավ ղավար-ղավար,
Լիզուդ քաղցր, բառըդ քաղցր, ակըռքնիրըղ անգին քար.
Պըռոշեմեդ միղր է կաթում, չի հասնում միր փինջանին։

էրեսըդ է արիվ-լուսին, վիզդ է նման ղարղարի.
Բուխարնիրըդ կախ ին նընգի՝ ինձ ամա չիս դարդ արի.
Կուրըդ շիշմատ, մատնիրըդ՝ մում, ղանգըդ արավ ինձ սարսարի.
Գիշեր-ցերեկ էշխի մեչը կախվիլ է միր դամանին։

Էնդու համա ջունուն դառած կանչում իմ ամա՜ն-ամա՚ն,
Աճիլ է, ծաղկիլ է ծուցըդ, հուտը գու քա աննման.
Դոշըդ դառած (բաղ ու բաղչա), խալ է գցի շամաման.
Կու բխեցնե կաթնեախպուր, կանաչ չայիր չիմանին։

Թա՚րիփ արա, Սա ՚յաթ-Նովա, գոզալը աննման է,
Մեճկը հադիդեմեն քաշած՝ մարթու հոքի կու հանե.
Ի՞նչ իս անում, ղանլու մարալ, էշխըդ ինձ կու սըպանե.
Մի սըպանի հասրաթեմեդ, յիկ, տեր մի դառ միր արնին։

Յատուկ Երաժշտություն
Հողուշող
Էլեն Յոլչյան

Հողուշող