Սայաթ Նովա

Հընդկաց քաղաքիցը հանած

Հնդկաց քաղաքիցը հանած, ջավահիր քար արմանալու,
Ինչի դիաչիս նաղըշ կոնիս, օսկե փարգալ արմանալու.
Ամեն մարթ չի կանա ճարի շահով շըքար արմանալու.
Մարթ հիդըղ չի կանա խոսի, Րոստոմի Զա՛լ արմանալու։

Շիմշատի ծառ բահամ էկած, շենքըդ տաշիլը ինչ կոնե.
էրանի է քու տիրուչը, յադին յաշիլը ի՜նչ կոնե.
էրէաըդ խասա մուրսա՝ ղալամ քաշիլը ի՛նչ կոնե.
Կարմիր ու կանանչ ու ճերմակ, սարիսար ա՛լ արմանայու։

Դու՚ն հիշտ ղիմիշ ա՛նելու չիս, ճըրաք վառած, ղըժար ճարած.
Օվ օր Էրեսըդ կու տեսնե, խիլքը կու դառնա շըվարած.
Անգին յաղութ, անգին ալմաս, բոլորքըդ ջավահիր շարած.
Սկանդարի Ջուլղարեն թողած՝ ջընաղ հեքալ արմանալու։

Համաշա սեյրան իս անում, վարթ ու մանուշակ թաղում իս.
Շուշա-բըրոլե գուլաբդան բերնեդ վարթաջուր մաղում իս.
Թաքավուրի քաջի ջիղա, օսկե թիլըդ շաղմաղում իս.
Հուրսուրդի ձեռիցը փախած ջեյրան, մարալ արմանալ:

Ցա՛ր, քիզանից հիռանալըս մեռնելուս վըրա դըժար ա.
էշխիցըդ Մեջլում իմ դառի, ի՚նչպես ա՚նիմ ինձի չարա.
Ավելի չէ Սայաթ Նովեն՝ քիզի ծառա ու նոքար ա.
Նըրանից ձեռքը քաշիլը՝ շատ ա էտ, լա՛լ արմանալու։

Յատուկ Երաժշտություն
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Արամ Խաչատրյան

Ջութակի կոնցերտ ռե մինոր

Պարուհի Մադրասից
Պարուհի Մադրասից
Խաղա առցանց