Ռափայել Պատկանյան

Մի՛ կարծեք, որ ես․․․

Մի՛ կարծեք որ ես սին փառքի համար,
Իմ հառաչանքով լըցրի հայ աշխարհ․
Այս հեգ ամբոխի ծափին ու գովքին
Կարոտ չէր բընավ իմ հըպարտ հոգին․․․

Այո՛, իմ քնարի տըխուր ձայները
Ցընցեցին հայի հոգու լարերը,
Արյուն էլ ազնիվ սըրտե քամեցին,
Կըտրիճի աչքե քունը փախուցին։

Ինչո՞ւ․ չգիտեմ։ Ասե՛ք, հե՞ր բարդ-բարդ
Բացվում է գարնան կարմիր, հոտոտ վարդ,
Լեռնիվայր ինչո՞ւ անուշ կարկաչով
Վազում է առուն դալարի միջով։

Զեփյուռը ինչո՞ւ տերևե-տերև
Անցնելով, ասես, տալիս է բարև,
Ինչո՞ւ սոխակն էլ մոտ կանաչ թըփին
Անմըռունչ ձայնում է յուր մեղեդին․․․

Յատուկ Երաժշտություն
Հայաստան սիմֆոնիկ պանել
Ղազարոս Սարյան

Հայաստան սիմֆոնիկ պանել

Պատերազմի աղետը
Պատերազմի աղետը
Խաղա առցանց