Րաֆֆի
Թաքուցած գանձ
Ասեմ. աղջի, արմենուհի,
Թե քո աստված կսիրես,
Ձգե՜ քողը ծածկած դեմքեդ,
Գոնյա տեսնեմ քո երես:
Ասաց, Լռե՜, դու, ո՜վ մանուկ,
Դեռևս անփորձ տղամարդ,
Մի՞թե չես տեսել ծածկոց,
Երբ վառվում է կարմիր վարդ:
Ասեմ. աղջի, արմենուհի,
Ցույց տո՜ւր տեսնեմ քո աչերը,
Ի սեր աստծո ինձ շնորհե
Քաղել քաղցրիկ զույգ պաչեր:
Ասաց, Լռե՜, դու, ո՜վ պատանի,
Ինչ հանդուգն ես դու եղել,
Միթե չե՞ս տեսել երկնքում.
Երբ փայլում են զույգ աստղեր:
Ասեմ. աղջի, արմենուհի,
Տեսնեմ ի՞նչ է քո ծոցում,
Այնպես անուշ հոտով բուրում,
Ինձ բերում է հիացում:
Ասաց, Լռե՜, դու, ով մանուկ,
Այնտեղ բուրում է թուրինջ,
Մի՞թե պարտեզում չե՞ս քաղել
Նուռն, լիմոն կամ նարինջ:
Ասաց, Լռե՜, ով անամոթ,
Այդ պահանջե սեր և զոհ,
Դու նվիրե անձդ ինձի,
Որ ես լինեմ քեզնից գոհ:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
Զաբել թագուհու վերադարձը
Խաղա առցանց