Պարույր Սևակ

Սարսռում եմ

Սարսռում եմ
Հալվող-հալվող քո հպումից
Ու պաղ քամուց,
Եվ ա՛յն մտքից,
Թե կարող եմ քեզ կորցընել...
Թրթըռում եմ
Բաց աչքերով խարխափումից,
Փակ թշնամուց
Եվ ա՛յն մտքից.
Որ կարող եմ շատ շոյելուց
Թռչնակի պես քեզ մեռցընել...
Դողդողում եմ
Որդո՛ւս վրա
Եվ քո սիրո՛,
Բախտի՜ վրա իմ տարագիր ժողովրդի...
Թպըրտում եմ
Սրտի՜ նման...

10.IX.1957թ. 14.XI.1957թ.
Մոսկվա
Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
Արամ Խաչատրյան

Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա

Նավավարը
Նավավարը
Խաղա առցանց