Նարեկ Սարգսյան
Նպատակ
Դու մտքիս ստիպում ես օրական
Կտրել-անցնել հարյուրավոր կիլոմետրեր
Ու կրկին հետ գալ,
Դու աչքերիս յուրահատուկ փայլ ես տալիս,
Որով ես շրջապատից կոծկում եմ
Հոգուս անամոք վիշտը։
Քո անհասանելիությունն ինձ անդառնալի
Տառապանքների օվկիանն է նետում,
Բայց համոզված եմ, որ մի օր քեզ կհասնեմ։
04․08․2009թ․ Մեղրի
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Դիմակահանդես - Վալս
Մթնշաղ
Խաղա առցանց