Նար-Դոս

Դու ասում ես միշտ

«ԴՈՒ ԱՍՈՒՄ ԵՍ ՄԻՇՏ...»

Դու ասում ես միշտ, որ երջանիկ ես,
Եվ ինչ բան է վիշտ, բնավ չըգիտես։
Որպիսի՜ անմեղ միամտություն...
Բայց ի՞նչն ես կոչում դու երջանկություն.
Արդյոք լավ ուտե՞լ, խմե՞լ ու հագնե՞լ
Եվ քաղցր բարիք կյանքի վայելե՞լ.
Արդյոք հանգչի՞լ կնոջ գրկում փափկասուն,
Եվ ժպտալ, խնդալ, ցնծա՞լ օրն ի բուն...
Հապա՞ քո թշվառ Հայրենիքն, անմի՜տ.
Արդյոք մտածել, բերել ես քո միտ,
Որ նա ավեր է, կործան այսքան դար,
Որ հեծեծանաց նրա չըկա դադար...
Արդ ասա՛ դու ինձ, խե՛ղճ, ողորմելի՛,
Երբ այդ ամենը քեզ լավ է հայտնի,
Գեթ մազաչափ դու իրավո՞ւնք ունիս
Անմտորեն ասել, որ երջանիկ ես...
Ո՜հ, երբե՛ք, երբե՛ք, իմ արյունակից,
Դու երջանիկ չես, հավատացիր ինձ,
Ընդհակառակը, դու ամենավերջին
Հեք-թշվառն ես ողջ մարդկության միջին,

Զի Հայրենիքդ իսպառ մոռացած`
Անձիդ կրքերիդ ես դու նվիրված։
Ո՜հ, Հայրենի՜քդ քո սուրբ օրորան...
Տո՜ւր ազատություն, ծաղկեցրո՛ւ նորան,
Ապա այնուհետ՝ իրավունք ունես
Կանչիլ, պարծենալ, որ երջանիկ ես:

18 փետր. 1886.

Յատուկ Երաժշտություն
Երևանյան էտյուդներ
Ալեքսանդր Սպենդիարյան

Երևանյան էտյուդներ